Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիմում ենք միջազգային հանրությանը` բարձրացնել «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի պահանջների կատարման նշաձողը. արցախահայության կոչը

23/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի հայությունը կոչ է ուղղել աշխարհասփյուռ հայրենակիցներին և միջազգային հանրությանը․

Լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 107-րդ տարելիցը: Այդ ողբերգական ժամանակներից անցել է ավելի քան մեկ դար, մինչդեռ միջազգային հանրությունը ամբողջովին չի դատապարտել այդ ոճրագործությունը, անաչառ իրավական գնահատական չի տվել այդ իրադարձություններին` անպատիժ թողնելով հանցագործություն իրականացնողներին:

Վերջին հիսուն տարիներին երեսունից ավելի երկրներ ճանաչել են 1915-22թթ. Արևմտյան Հայաստանում կատարված ոճրագործությունները` որպես ցեղասպանություն` ճանապարհ բացելով պատմական արդարության հաստատման համար, սակայն այդ ամենը բավարար չէ, որպեսզի կասեցվեն մեր օրերում աշխարհի տարբեր անկյուններում մարդկության դեմ սանձազերծվող ռասիստական հանցագործությունները: Անպատժելիությունը պատճառ է դարձել, որ այսօր ևս շարունակվեն հայությանը հայրենազրկելու պանթուրքիստական ծրագրերը:

2020թ. սեպտեմբերին Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը Հարավային Կովկասում հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը շարունակելու միտում ունեցող նախահարձակ գործողություն էր: Հազարավոր հայորդիների կյանքի գնով, ծանր տարածքային կորուստներ կրելով, Հայոց բանակի անձնուրաց ջանքերի շնորհիվ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ հաջողվել է կասեցնել հայ ժողովրդի հանդեպ նոր ոճրագործության իրագործումը:

Սակայն սահմանային սադրանքների շարունակումն ու հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելու մոլագար ցանկությունը վկայում են ցեղասպան պետությունների կողմից այդ քաղաքականությունը շարունակելու նկրտումների մասին: Դա այն նույն ձեռագիրն է, ինչ Թուրքիան տարիներ շարունակ կիրառել է Արևմտյան Հայաստանում: Ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի հանրապետությունները պարտավոր են պետական մակարդակով հակադարձել հակահայկական սպառնալիքներին և հավատարիմ մնալ հայկական զույգ պետությունների կազմավորումն ազդարարող հռչակագրերում ամրագրված իրավաքաղաքական սկզբունքներին` վերահաստատելով հայկական Սփյուռքի հետ միասնական պահանջատիրությունը:

Այսօր` 2022թ. ապրիլի 23-ին, Ստեփանակերտում կազմակերպված Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման համար ջահերով երթի բոլոր մասնակիցներս կոչով դիմում ենք միջազգային հանրությանը` բարձրացնել «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի պահանջների կատարման նշաձողը, չդավաճանել համամարդկային արժեքներ կրող Արցախի ժողովրդին, և զգուշացնում, որ Արցախի դեմ ոճրագործություններն անպատիժ թողնելը առիթ է դառնալու աշխարհի տարբեր անկյուններում մարդկության դեմ նոր ոճրագործությունների իրականացմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսիան պետք է հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությանից և միջազգային իրավունքի հիման վրա ճանաչի Արցախի Հանրապետությունը.հայտարարություն

Հաջորդ գրառումը

Այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025
Միջազգային

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025
Նորություններ

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ)

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է «Հետք» լրատվականի հոդվածին, որն առնչվում էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդու՝ Ռոբերտ Աբազյանի կողմից...

ԿարդալDetails

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական