Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը, որին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ հանրահավաքի մեկնարկը, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների հիշատակը։