Դեսպան Արմելլա Շաքարյանը հոկտեմբերի 25-ին իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունից, նշելով, որ պաշտոնական արարողությանը հաջորդող առանձնազրույցի ընթացքում դեսպանը նախագահ Չավեսին հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու Կոստա Ռիկայի հետ հարաբերությունները՝ երկկողմ հետաքրքություն ներկայացնող բնագավառներում։