«Գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին։
Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը»,- տեղեկացնում են «Սուրբ Աստվածամայր բկ-ից։
Հիշեցնենք, որ աղջնակին Դեբեդն է նետել հարազատ մայրը՝ Մարինե Գևորգյանը։ Աղջնակը մեկ կմ ջրի հոսքի հետ գնացել է, նրան պատահաբար տեսել է 33-ամյա Ժիրայր Պողոսյանը։ Նա նետվել է ալիքների մեջ ու փրկել երեխային։
Մարինե Գևորգյանը ոստիկանությունը խոստովանել է, որ դիտավորյալ է երեխային ջուրը գցել։ Ժիրայրը հայտնել է, որ եթե մայրը և հարազատները հրաժարվեն երեխայից, ինքը կորդեգրի նրան, կտանի իր տուն ՝որպես իր 3-րդ երեխա։