Այնպես չէ, որ հրացանավոր մարդիկ են գալու. դա խորհրդատվական աշխատանք կարող է լինել, բայց նաև ուզում ենք ասել, որ մենք այդ մեր համագործակցություններում մեր գործընկերների շահերը հաշվի առել ենք և շարունակում ենք հաշվի առնել, այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ե՞րբ է Հայաստան ժամանելու հայ սահմանապահներին աջակցող խումբը, որի մասին ռազմավարական կանոնադրության փաստաթուղթը ստորագրելու ժամանակ հայտարարել էր ԱՄՆ արդեն նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք տարբեր ոլորտներում համագործակցում ենք՝ այդ թվում մեր տարբեր պետական կառույցների բարեփոխումների և կարողությունների զարգացման ուղղությամբ, այդտեղ էլ ենք մենք հարաբերությունները բալանսավորում և դիվերսիֆիկացնում»,-ասաց Փաշինյանը։