Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատարան դիմելու բուն առիթը սորոսական մի երիտասարդի հակազգային գործունեությունն է. Աթանեսյան

16/06/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային կազմակերպության հայաստան մասնաճյուղը լուծարել»,-լրագրողների հետ հանդիպմանն օրեր առաջ դատարան ներկայացրած հայցադիմումի պահանջը հրապարակեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա ընդգծեց, անհայտ ծագման գումարներով ֆինանսավորվող մի կազմակերպություն շուրջ 25 տարի մեր երկրում գործունեություն է ծավալում տարբեր ամպագոռգոռ  նպատակների համար, որոնք իրական ծրագրերի հետ որևէ կապ չունեն։

«Մեր համոզմամբ, Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալական ցանց, որի նպատակն է քանդել մեր պետությունն ու հասցնել այն ազգային աղետին, որն արդեն ապրում ենք, շարունակել այն ու հասցնել մեզ համար սարսափելի ավարտի»,-ասաց փաստաբանը։

Նա մանրամասնեց, քանի որ Հայաստանում գործող հիմնադրամը գրանցված է օֆշորային գոտում, ուստի հնարավոր չէ պարզել, թե որտեղից են ստացվում դրա ֆինանսավորմանն ուղղված գումարները։

«Դատելով այդ ցանցի գործունեության արդյունքներից՝ մենք իրավունք ունենք հիմնավոր կերպով կասկածել, որ այս գումարների ծագումնաբանությունը միանշանակ թշնամական ճամբարից է, այն կարող է լինել և թուրքական, և ադրբեջանական։ Պատկերացրեք, իրավապաշտպանների մի ոհմակ տարիներ շարունակ գոռում էին, գոչում էին, պահանջում էին թափանցիկություն, օֆշորային շոուներ էին կազմակերպում, մի չնչին առիթով մեկը պառկում էր գետնին, մյուսն իրեն ճղում էր, մեկ էլ փոխվում է իշխանություն, և վերանում է  այդ ցանցը, ոչ մի քաղհասարակություն չունեինք, իրավապաշտպան չունեինք։ Իմ խորին համոզմամբ, դրանք մարդիկ էին, որ ամեն ինչ արեցին,  որպեսզի մենք կորցնենք Արցախը, զոհվեն մեր հինգ հազար հայորդիները։ Նրանց ազգակործան գործունեությունը շարունակվում է»,-ասաց բանախոսը։

Փաստաբանի խոսքով, դատարան դիմելու բուն առիթը սորոսական մի երիտասարդի հակազգային գործունեությունն է, որը ցանկացել է թշնամանք սերմանել եղբայրական հայ և եզդի ժողովուրդների միջև։ Աթանեսյանն ասաց, այդ երիտասարդը 2018-ին ունեցել է շատ դրական կարծիք Հայաստանում ապրող ազգային փոքրմասնությունների նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ։

«Անգամ նա խնդրում էր նոր իշխանություններին, որ նրանք շարունակեն վարել Սերժ Սարգսյանի քաղաքականությունն այս հարցով։ Անցնում է մի քանի ամիս, հիմնում է ինչ-որ ՀԿ, հիմնադիր համագումարում հանդես է գալիս ամբողջությամբ հակառակ դիրքերից, քննադատում է եզդի ժողովրդի նկատմամբ վարվող քաղաքականությունը, իսկ որոշ ժամանակ անց, ստանալով Սորոսի օֆշորային գրասենյակից կլորիկ գումար, տալիս  է հարցազրույց Հյուսիսային Իրաքում գործող ամենախոշոր եզդիական լրատվամիջոցին ու տարածում է սարսափելի բաներ, խայտառակ ստեր Հայաստանում ապրող եզդիների վիճակի մասին, որ առաջին հերթին վրդովմունք է առաջանում հենց մեր եղբայր եզդիների շրջանում։

Օրինակ, նա ասում է, որ Հայաստանում 1988-2006 թվականներին եղել է շովինիստական շարժում, որ եզդիներին սպանել են, ունեզրկել են, թալանել են, եզդի լինելու հետևանքով տեղահանել են, դրա համար եզդիները փախել են Հայաստանից։ Ասել է՝ Հայաստանում արգելում են եզդիերեն խոսել, հիշենք, միակ երկիրն ենք, որտեղ եզդիերեն դասեր կան։ Մի խոսքով, կատարյալ ստեր է տարածել, որոնք Հյուսիսային Իրաքում ապրող եզդիների մոտ հակակրանք էին առաջացնելու Հայաստանի նկատմամբ, և այդ հակակրանքը մի օր հայտնվելու էր Հայաստանում։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աղետի մենք կհանդիպեինք, եթե բախումներ լինեին երկու եղբայր ազգերի միջև»,-ասաց բանախոսը։

Աթանեսյանը պարզել է, որ այս երիտասարդի ՀԿ-ն երկու անգամ դրամաշնորհ է ստացել՝  եզդի անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու համար։

«Լավ բան է, չէ՞։ Բայց նրանք երբեք լավ բան չեն անում։ Սրանք փորձում են այս երիտասարդին դարձնել մեր անապահով եզդի համաքաղաքացիների առաջնորդ։ Փող են տալիս, կախման մեջ են մարդկանց գցում։ Այդպիսի կերպար էին աճեցնում, ինչը բարեբախտաբար շուտ իմացանք, դիմեցինք ԱԱԾ։ Քրեական գործ հարուցվեց, մեղադրանք առաջդրվեց, հիմա դատավարությունն է»,-նշեց նա։

Փաստաբանն ուշադրություն հրավիրեց, որ եզդի երիտասարդին ֆինանսավորող օֆշորային հիմնադրամը նրան կալանավորելուց հետո սկսել է հայտարարել, թե «իրավապաշտպանն» ապօրինի հետապնդվում է, հետո այդ երիտասարդը ցուցմունք է տալիս, քննիչին ասում է՝ ինքը հարցազրույցում սուտ է ասել, բայց դա իր իրավապաշտպան գործունեության մասն է։

«Պատկերացնո՞ւմ եք, իսկ եթե բախումներ լինեին, զոհեր լինեին։ Խոսքը Սաշիկ Սուլթանյանի մասին է։ Սակայն ինքը մի փոքր հետևանքն է այն քաղցկեղի, որը օֆշորային գրասենյակի տեսքով հայտնվել է մեր երկրում։ Սորոսական գործակալներից յոթ հոգի հիմա ամբաստանյալի աթոռին են։ Չմոռանանք «Ռեսթարթ» խուլիգանական խումբը, որ հարձակում գործեց Նարեկ Մալյանի վրա  իր տան շքամուտքի մոտ։ Ավելի հայատյաց, ավելի ուրիշի կարծիքը չհանդուրժող, իմ համոզմամբ, հանցավոր ցանց դժվար է պատկերացնել»,-նշեց նա։

Աթանեսյանի խոսքով, ցանցն ունի թույլ տեղեր, այնտեղ հավաքվել են ոչ թե գաղափարի,  այլ փողի շուրջ։

«Սրա դեմն առնելու ենք։ Ամեն ինչ անելու ենք։ Այս հայցադիմումը ներկայացնելիս չենք կարող պարտվել, անկախ այն բանից, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, այդ որոշումը կունենա իր հետևանքը։ Կարող են հայցադիմումը վարույթ չընդունել, ինչը նշանակում է, որ Սորոսի գործակալական ցանցն է իշխում այս երկրում։ Կարող են ընդունել, հայցի ապահովման միջոց չկիրառել, ինչը նույն բանն է նշանակում։ Կա նաև մյուս տարբերակը, երբ մեր պահանջները կբավարարվեն, ինչը կնշանակի, որ պետությունը կիսով չափ կյանքի նշաններ է ցույց տալիս»,-մանրամասնեց փաստաբանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն ու իր տերերը իրենց հաշվարկներում մի կարևոր բացթողում ունեն. Մետաքսե Հակոբյան

Հաջորդ գրառումը

Հայաստանի տնտեսական ակտիվության վրա զգալի նշանակություն է ունեցել մետաղների համաշխարհային գների աճը. Տիգրան Խաչատրյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե երբևէ եղել է կամ կլինի պահ, երբ դուք Ձեզ ամենաշատն էիք պետք, այդ պահը հիմա է, հենց հիմա. գնա’ ընտրության. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի տնտեսական ակտիվության վրա զգալի նշանակություն է ունեցել մետաղների համաշխարհային գների աճը. Տիգրան Խաչատրյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական