Հայաստան. Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ
«Amsterdam & Partners» իրավաբանական ընկերությունը խորին մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք առնչվում են դատական և քաղաքական միջամտությանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը։ Աշխարհիկ դատարանի գործիքակազմի կիրառումը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները քննության առնելու նպատակով (հատկապես՝ հոգևորականների կարգապահական հարցերում), կտրուկ շեղում է Հայաստանի սահմանադրական կարգից և Եկեղեցու ու պետության անջատվածությունը կարգավորող եվրոպական իրավական նորմերից։
Խնդրո առարկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնանկ անելն է։ Եկեղեցական կանոնական իրավունքով նախատեսված միջոցներին դիմելու փոխարեն՝ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել աշխարհիկ դատարան՝ վիճարկելով Եկեղեցու ներքին որոշումը։
Հունվարի 27-ին Եկեղեցին պաշտոնապես կարգալույծ արեց նրան՝ հնազանդության ուխտը դրժելու և սրբազան եկեղեցական վեճն աշխարհիկ դատարանի քննությանը հանձնելու համար։ Չնայած սրան՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հրապարակավ «անվավեր» հայտարարեց Եկեղեցու որոշումը՝ պնդելով, թե կարգալույծ հոգևորականը «շարունակում է մնալ եպիսկոպոս»։ Նա նաև անձնական հարձակումներ հնչեցրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին՝ անտեսելով նրա հոգևոր հեղինակությունը և նրան որակելով որպես «ընդդիմադիր քաղաքական գործիչ»։
Առավել լուրջ մտահոգության առարկան ոչ թե հռետորաբանությունն է, այլ՝ համակարգային վտանգը. աշխարհիկ դատարանին հրավիրել են դատավորի դեր ստանձնել Կաթողիկոսի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գերագույն հոգևոր իշխանության կարգապահական որոշումները քննելու համար։ Նման դատական վերահսկողությունը հիմնարար առումով անհամատեղելի է ՀՀ 2015թ. Սահմանադրության հետ։ Հոդված 17(1)-ը երաշխավորում է կրոնական ազատությունը, իսկ Հոդված 17(2)-ը հստակ սահմանում է, որ «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։ Հոդված 18(1)-ն էլ ավելի առաջ է գնում՝ ճանաչելով և պահպանելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը՝ որպես ազգային եկեղեցի, որը կենտրոնական դեր ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, մշակույթում և ազգային ինքնության պահպանման գործում։ Այս դրույթներն ամրապնդվում են «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, որն արգելում է պետական միջամտությունը կրոնական կառույցների ներքին կյանքին և բացառում պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից եկեղեցական կառույցներում լիազորությունների իրականացումը։
Հատկանշական է, որ հայաստանյան օրենսդրությունը Հայ Առաքելական եկեղեցուն չի ճանաչում լոկ խորհրդանշական մակարդակում, այլ վերահաստատում է նրա ինքնակառավարումը։ Համապատասխան օրենքի 2(2) հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը «ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ինքնակառավարումը սեփական նվիրապետական իշխանության շրջանակներում»։ Եպիսկոպոսին կարգալույծ անելու որոշումը հենց այդ նվիրապետական իշխանության առանցքն է։ Թույլ տալ աշխարհիկ դատարաններին բեկանել կամ վերանայել նման որոշումները, կնշանակի սահմանադրական երաշխիքները զրկել որևէ գործնական նշանակությունից։
Այս սկզբունքը ոչ նորույթ է, ոչ էլ բացառիկ հայկական երևույթ։ Եվրոպական սահմանադրական համակարգերում աշխարհիկ դատարանները հետևողականորեն ձեռնպահ են մնում կրոնական կարգապահական և դավանաբանական ներքին հարցերի քննությունից։ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Միացյալ Թագավորության դատարանները բազմիցս վերահաստատել են, որ հոգևորականի կարգավիճակին, ձեռնադրությանը կամ կարգապահությանը վերաբերող վեճերը դուրս են քաղաքացիական դատարանների իրավասությունից՝ բացառությամբ զուտ քաղաքացիական իրավունքներին առնչվող նեղ շրջանակի գործերից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես սահմանել է, որ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կառավարմանը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը պաշտպանում է կրոնական համայնքների ինքնավարությունը՝ որպես կրոնական ազատության անկյունաքարային տարր։
Այս իրավական համապատկերում, հայաստանյան դատարանների կամ քաղաքական իշխանությունների ցանկացած փորձ՝ անվավեր ճանաչել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները, ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Ինչպես փաստագրված է «Ամստերդամ ընդ Փարթներս» ընկերության հրապարակած «Սպիտակ թղթում» (White Paper), այս զարգացումները չեն կարող դիտարկվել առանձնացված։ Դրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության որդեգրած գործելաոճի մի մասն են, որը նպատակ ունի խարխլել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը և Կաթողիկոսի հեղինակությունը՝ ի հեճուկս Հայաստանի սահմանադրական կարգի և կրոնի ու դավանանքի ազատությունը երաշխավորող միջազգային հանձնառությունների։
«Ամստերդամ ընդ Փարթներս»-ը հորդորում է Հայաստանի պետական ատյաններին անհապաղ դադարեցնել դատական ու քաղաքական միջամտությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը, հարգել Եկեղեցու և պետության սահմանադրական անջատվածությունը և պետական գործելակերպը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանն ու եվրոպական ժողովրդավարական չափանիշներին։
«Ամստերդամ ընդ Փարթներս»-ը (Amsterdam & Partners LLP) միջազգային իրավաբանական ընկերություն է, որը մասնագիտացած է քաղաքական շահերի պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտներում։ Ընկերության գրասենյակները գտնվում են Լոնդոնում և Վաշինգտոնում։
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.amsterdamandpartners.com կայքը։ Լրատվամիջոցների հարցումները կարող եք ուղղել contact@amsterdamandpartners.com էլեկտրոնային հասցեին։
Ռոբերտ Ամստերդամ, քաղաքական շահերի պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտի միջազգային իրավաբան
PRESS RELEASE FOR IMMEDIATE DISTRIBUTION
Armenia: Judicial Interference in Church Governance Raises Serious Constitutional and Rule of Law Concerns
Amsterdam & Partners LLP expresses grave concern over recent developments in Armenia involving judicial and political interference in the interna
l governance of the Armenian Apostolic Holy Church (AAHC). The use of a secular court to adjudicate ecclesiastical decisions of the Mother See of Holy Etchmiadzin, particularly in matters of clerical discipline, represents a profound departure from Armenia’s constitutional order and from established European legal norms governing the separation of Church and State.
The present matter arises from the dismissal of Bishop Gevorg Saroyan from his post as head of the Masyatsotn Diocese by the Mother See of Holy Etchmiadzin. Rather than pursuing remedies available under Church canon law, Bishop Saroyan initiated proceedings before a secular court challenging the Church’s internal decision. On 27 January, the Church formally defrocked him for violating his vow of obedience and for submitting a sacred ecclesiastical dispute to secular judicial review. Notwithstanding this, the Vice President of the Armenian Parliament, Ruben Rubinyan, publicly declared the Church’s decision “invalid,” asserted that the defrocked cleric “remains a Bishop,” and launched personal attacks against His Holiness Catholicos Karekin II, dismissing his spiritual authority and characterising him as an “opposition politician.”
The most serious concern is not rhetorical but institutional: a secular court has been invited to sit in judgment over the disciplinary decisions of the Catholicos, the supreme spiritual authority of the Armenian Apostolic Holy Church. Such judicial review is fundamentally incompatible with the 2015 Constitution of the Republic of Armenia. Article 17(1) guarantees freedom of religion, while Article 17(2) expressly provides that “religious organisations shall be separate firom the State.” Article 18(1) goes further, recognising and safeguarding the exclusive mission of the Armenian Apostolic Holy Church as a national church central to the spiritual life, culture, and national identity of the Armenian people. These provisions are reinforced by Armenia’s Law on Freedom of Conscience and Religious Organisations, which prohibits state interference in the internal life of religious bodies and expressly bars governmental bodies or officials from exercising authority within church structures.
Crucially, Armenian law does not merely recognise the AAHC symbolically; it affirms its self-government. Article 2(2) of the relevant law provides that the Republic of Armenia “recognises the selfi-government ofi the Armenian Apostolic Church within the scope ofi the sacred authority ofi the clergy.” The decision to defrock a bishop lies at the very core of that sacred authority. Allowing secular courts to override or review such decisions would strip these constitutional guarantees of any practical meaning.
This principle is neither novel nor uniquely Armenian. Across European constitutional systems, secular courts consistently refrain from adjudicating internal matters of religious discipline and doctrine. Courts in Germany, France, Italy, Spain, and the United Kingdom have repeatedly affirmed that disputes concerning clerical status, ordination, or discipline fall outside the competence of civil courts, save in narrowly defined cases involving purely civil rights. The European Court of Human Rights has likewise held that state interference in internal church governance violates Article 9 of the European Convention on Human Rights, which protects the autonomy of religious communities as an essential element of religious freedom.
Against this legal background, any attempt by Armenian courts or political authorities to invalidate ecclesiastical decisions of the Mother See of Holy Etchmiadzin constitutes an abhorrent violation of the Armenian Constitution, Armenia’s domestic law, and its binding international obligations. As documented in the White Paper published by Amsterdam & Partners LLP, these developments cannot be viewed in isolation. They form part of a broader pattern of conduct by the government of Prime Minister Nikol Pashinyan that has sought to undermine the autonomy of the AAHC and the authority of the Catholicos, in direct contravention of Armenia’s constitutional framework and international commitments guaranteeing freedom of religion or belief.
Amsterdam & Partners LLP will raise these matters at the upcoming International Religious Freedom Summit, scheduled for 2-3 February, where the firm will urge Armenian state institutions to immediately cease judicial and political interference in the internal governance of the Armenian Apostolic Holy Church, to respect the constitutional separation of Church and State, and to bring state practice back into conformity with both Armenian law and European democratic standards.
Amsterdam & Partners LLP is an international law specialised in political advocacy and human rights, based in London and Washington, DC. For more information, please visit www.amsterdamandpartners.com. Media enquiries may be directed to contact@amsterdamandpartners.com.





