Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել․ «Փաստինֆո»

26/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով ապրանքագիտական և պայթյունատեխնիկական փորձաքննություն չի իրականացվի։ ԱԱԾ-ն ընդհատել է փորձաքննությունների կատարումը։

Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում դա պայմանավորել է նախաքննական մարմնի՝ պատշաճ քննություն չիրականացնելու ցանկությամբ։ Նման կարծիք պաշտպանության կողմի մոտ վաղուց էր ձևավորվել, իսկ փորձաքննություններն անկատար թողնելու հանգամանքը, պաշտպանի խոսքով, հաստատեց այն։

«Ամենայն հավանականությամբ, նախաքննական մարմինը հասկացել է, որ ոչ փաստաթղթային առումով չեն կարող հիմնավորել իրենց խոսքով անպիտան հրթիռների մասը, հասկացան, որ նշանակված փորձաքննությամբ չեն կարողանալու բավարար տվյալներ ձեռք բերեն, որ այդ հրթիռները եղել են անորակ, անպիտան, հակառակը, կհիմնավորվի, որ դրանք լրիվ պիտանի և մարտական առաջադրանքներ կատարելու ունակ են։ Հնարավոր բոլոր միջոցներն անում են, որ այդ մասը շրջանցեն», – նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ օբյեկտիվ քննության տեսանկյունից ակնհայտ է, որ հրթիռների պիտանելիության հարցը միայն հատուկ մասնագիտական գիտելիքների շրջանակներում կարող են պարզել, դրանց պատասխանը կարող են տալ միայն փորձագետներ, իսկ նշանակված փորձաքննություններից հեռացնել այդ հարցերը նշանակում է, որ խուսափում են այդ մասով քննություն իրականացնելուց և քննությունն օբյեկտիվ ուղղությամբ տանելուց։

Ինչ վերաբերում է Տոնոյանի փաստաբանական խմբի՝ փորձաքննություններին մասնակցելու նախաձեռնության մասին տարածած հայտարարության հնարավոր ազդեցության մասին, փաստաբանը չի բացառել, որ դա ևս կարող է ազդեցություն ունենալ, սակայն հստակ չի կարող պնդել, քանի որ հայտնի չէ, թե երբ է որոշում կայացվել՝ փորձաքննություններն անկատար թողնելու մասին։ Սույն որոշումը պաշտպանության կողմը դեռևս չի ստացել, սակայն օրերս պահանջել է՝ հետագայում վիճարկելու համար։

Փաստաբանը տեղեկացրել է, որ Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելք է դրվել, սահմանափակումները տարածվում են նաև Տոնոյանի մերձավոր ազգականների վրա, սակայն սահմանափակումները վերացնելու պահանջ պաշտպանության կողմը չի բարձրացրել։

«Պարոն Տոնոյանը չի ցանկանում։ Որպեսզի չմեկնաբանեն, որ ինքը որևէ կերպ փորձում է խոչընդոտել կամ ինչ-որ մեկի միջոցով կարող է խոչընդոտել, մեզ հորդորել է, որ նշված որոշումը չբողոքարկվի մեր կողմից», – նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պաշտպանության կողմն ամեն ինչ անում է օբյեկտիվ քննության համար, ինչից, սակայն խուսափում է օբյեկտիվ քննություն ապահովող կողմը։

Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն այս ընթացքում չի կատարվել, Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը հանվել է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Իտալիա

Հաջորդ գրառումը

Իշխանություններն ունեն նպատակ ամեն գնով պրոֆեսորին երկար պահել բանտում, ինչը պարզապես իրավական նիհիլիզմի տարր է իր մեջ պարունակում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հրանտ Մարգարյանի որդին մահացել է

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025
Հաջորդ գրառումը

Իշխանություններն ունեն նպատակ ամեն գնով պրոֆեսորին երկար պահել բանտում, ինչը պարզապես իրավական նիհիլիզմի տարր է իր մեջ պարունակում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանի որդին մահացել է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական