Լրագրող Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանն ազատ արձակվեցին։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը՝ հրապարակելով լուսանկար։
Հիշեցնենք, որ երեկ լրագրող Դավիթ Սարգսյանը և Բրյուսովի անվան պետական համլսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանը բերման են ենթարկվել «խուլիգանության համար»։ Նրանք նկարահանել են ԵՊՀ-ում տեղի ունեցող գիտխորհրդի նիստը։