Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավիթ Ղազինյանը ձև չունի ՀԷՑ-ում մնալու. Ռոմանոս Պետրոսյան

21/07/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամենայն հարգանքով խոշոր գործարարներին, սեփականատերերին, որոնց սեփականության իրավունքը մեր երկրում որպես իրավական պետություն, երաշխավորված է նաև Սահմանադրությամբ, բայց նույն սեփականատերերը, մասնավորապես, ծառայությունների ոլորտում բնական մենաշնորհ ունեցող էլեկտրաբաշխիչ ցանցերի գործունեություն ծավալող ընկերությունները լիցենզիա ստանալիս տվել են համաձայնություն, որ իրավիճակներ կարող են լինել, երբ պետությունը, լիազոր մարմինները այդ թվում՝ նաև ՀԾԿՀ–ն, որը սահմանադրական մարմին է, գործադիրի մաս չէ, կարող է միջամտություններ անել և կանխարգելիչ միջոցառումներ անել տվյալ մարմնում։ Դա լիցնեզիայի պահանջներից մեկն է եղել։ Այս մասին այսօրլրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հիմա ինքը մտնելու է ուրիշի սեփական տարածք, որի սեփականատերը կալանավորված է, և արդյոք իր քայլն  օրինական է։

«Եվ ահա այդ լիցենզիայի պահանջի կատարում է նաև իրականացվում այս պահին։ Որևէ արտառոց բան չկա դրանում։ Ես վստահ եմ, որ խոշոր գործարարը ինքն էլ տեղյակ է այս գործընթացներից։ Իմ գործողությունները բխում են բացառապես ոլորտը կարգավորող օրենքներից»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանն ավելի վաղ ասել էր, որ «մենք մեր ձևերով կմնանք», Ռոմանոս Պետրոսյանն ասաց.

«Մասնավորապես Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև ՀԷՑ-ն այս վիճակին հասցնողներից մեկը հենց նույն պաշտոնյան է»։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ հիմա հիշեցին այդ մասին, նա նշեց.

«Միգուցե ձե՞զ հարցնենք՝ երբ ում հիշենք։ Ձեզ պատասխանատու կերպով ասում եմ՝ գործընթացն սկսել է դեռևս ամիսներ առաջ, գրեթե մեկ տարի առաջ Ազգային ժողովում լսումներով, որի հետևանքով երկու բարձրաստիճան պետական պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից։ Խնդրում եմ չմոռանաք, այս գործընթացի սկիզբը դրվել է դրանով։

ՀԾԿՀ նախորդ նախագահը երկրորդ շրջանի պաշտոնավարման հենց սկզբից լքել է իր պաշտոնը, ինչպես նաև մոտ ութ-ինը ամիս առաջ պաշտոնից ազատվել է նաև ՏԿԵՆ նախարարության էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարարը։ Գործընթացները դրանով են սկսվել, և գործընթացները բնականաբար ինստիտուցիոնալ հարթակներում մինչև մայիս՝ վարչապետի հայտնի հանձնարարականը գործադիրի լիազոր մարմնի ղեկավարին, ՏԿԵՆ նախարարին՝ ոլորտում շեշտակի փոփոխություններ անհրաժեշտության մասին, առհասարակ, քաղաքական որևէ մեսիջ չէր հնչում։ Կարծես թե սեփականատերերը այդ ամբողջ գործընթացի կուլմինացիան, վերջնարդյունքը կանխազգալով, պրոցեսը տարան քաղաքական դաշտ։ Խնդրում եմ այս գործընթացը որևէ կերպ չքաղաքականացնել, որովհետև դա քննադատության չի դիմանում»։

Ռոմանոս Պետրոսյանը միաժամանակ շեշտեց՝ Դավիթ Ղազինյանն այս պահին ի պաշտոնե իր ենթական է։ «Ժամանակավոր պաշտոնակատարի իր լիազորությունները դադարել են դեռևս ուրբաթ օրը՝ ժամը 18:00-ին, երբ ծանուցումը ստացել են, և իր հայտնի մամուլի ասուլիսը ինքը արդեն տվել է՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն, բայց հանդես էր գալիս, կարծես թե, ժամանակավոր պաշտոնակատար, բայց ինքը այդ պահին այլևս ժամանակավոր պաշտոնակատար չէր»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։Որոշման մեջ երկար թվարկված են ՀԷՑ–ի կողմից օրենսդրության խախտումները, որն էլ հիմք է ծառայել վարույթ հարուցել և ժամանակավոր կառավարիչ նշանակելու համար։Բացի այդ, նշվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը կստանա ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի աշխատավարձի չափով վարձատրություն։Հիշեցնենք, որ հուլիսի 17–ին Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ-ը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե տարանցիկ նպատակով իր տարածք մուտք գործած բեռը կամ իրը դուրս եկա՞վ ՀՀ տարածքից, թե ոչ. Փաշինյանի խոսնակ

Հաջորդ գրառումը

Լևոն Արոնյանը «Freestyle Chess Grand Slam Tour»-ում հաղթեց բոլորին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի . 29 մարմին անճանաչելի է

02/12/2025
Նորություններ

Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Հաջորդ գրառումը

Լևոն Արոնյանը «Freestyle Chess Grand Slam Tour»-ում հաղթեց բոլորին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական