Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ խոշորագույն կատակերգակը

01/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գևորգ Զաքարի Տեր-Դավթյան (օգոստոսի 25, 1850, Թիֆլիս – նոյեմբերի 13, 1934, Թիֆլիս), հայ սովետական դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1925)։ Ռեալիստական ուղղության հայ խոշորագույն կատակերգակ դերասաններից։

Կենսագրություն

Սովորել է Ներսիսյան դպրոցում։ Բեմական գործունեությունն սկսել է 1872 թվականից՝ Թիֆլիսում։ Հենց առաջին դերով (Սարուխան, Հովհաննես Գուրգենբեկյանի «Հազար թումնանոց կաբա») աչքի է ընկել իբրև կատակերգակ դերասան։ Տեր-Դավթյանը իր սուր դիտողականությամբ և ներքին զգացողությամբ, բնատուր տաղանդով կարողացել է ստեղծել հետաքրքիր ու անմոռաց կերպարներ, որոնց մասին հոդվածներով բազմիցս հանդես են եկել Գաբրիել Սունդուկյանը, Գևորգ Չմշկյանը, Սեդրակ Մանդինյանը, Շիրվանզադեն, Հովհաննես Թումանյանը և ուրիշներ։ 1880-ական թվականներից Տեր-Դավթյանը իր ղեկավարած տարբեր խմբերով և առանձին հրավերներով հանդես է եկել Բաքվում, Գանձակում, Բաթումում, Երևանում և այլուր։ Նրա խաղացանկը հարուստ էր հայ, ռուս, եվրոպական դրամատուրգիայի կերպարների լավագույն անձնավորումներով՝ Փարսիդ, Գիժ Մոզի, Իսայի, Սարգիս (Սունդուկյանի «Քանդած օջախ», «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ»), Թաթոս (Նար-Դոսի «Սպանված աղավնի»), Դոբչինսկի (Գոգոլի «Ռեիզոր»), Մոլչալին (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Շպրիխ (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Շմագա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Ծաղրածու, Գերեզմանափոր (Շեքսպիրի «Լիր արքա», «Համլետ»), Օրգոն, Սկապեն (Մոլիերի «Տարտյուֆ», «Սկապենի արարքները») են։ Տեր-Դավթյանի դերասանական ստեղծագործության գլուխգործոցը գեղարվեստական բարձր մակարդակով կերտած Գիքոյի դերն էր (Սունդուկյանի «Պեպո»), որը միշտ եղել է նրա խաղացանկում (1876-1930)։ Գիքոյի դերակատարումը շատ բարձր է գնահատել իտալական նշանավոր դերասան Է. Ռոսսին, 1890 թվականին՝ Թիֆլիսում նրա պատվին տրված «Պեպո» ներկայացման ժամանակ։ Նույն դերակատարումով նա հրավիրվել է մասնակցելու Երևանի Առաջին պետական թատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան) բացմանը։

Գևորգ Տեր-Դավթյանի բեմական գործունեության 25-ամյակին է նվիրված Հովհաննես Թումանյանի «Հայի զարմանքը» բանաստեղծությունը:

ՀԱՅԻ ԶԱՐՄԱՆՔԸ

Նվեր պ. Գևորգ Տեր-Դավթյանին՝ իր բեմական
գործունեության քսանհինգամյակին

Մեր բեմի ծիծաղ, քսանհինգ տարի
Դու հըրճվանք տվիր այսքան սրտերի.
Անձայն թաքցըրիր ցավերըդ ներքին,
Եվ այդ հանճարեղ ծաղրը քո դեմքին
Դարձար հայկական բեմի պարծանքը.
Բայց այդ չըշարժեց հայի զարմանքը։

Սիրելիդ մեռավ, և նա դագաղում՝
Դու խեղկատակի դեր էիր խաղում.
Միմոսի ճամուկ, երկայն գըդակով,
Ծիծաղում էիր հըզոր կատակով,
Զսպելով հոգուդ անհուն տանջանքը.
Այդ էլ չըշարժեց հայի զարմանքը։

Քո շըքեղ խաղով մարդիկ հիացան,
Ծափեր զարկեցին ու գոհ հեռացան.
Դու տուն գնացիր հոգնած, վաստակած,
Ոչ փող ունեիր, ոչ մի պատառ հաց,
Եվ սակայն տարար այդ չարքաշ կյանքը.
Այդ էլ չըշարժեց հայի զարմանքը։

Դու քո ահագին, հսկա շնորհքով
Շատ տառապեցիր անտրտունջ հոգով,
Աղքատ, անընկեր, անօգ ու անգործ
Երկար շրջեցիր փողոցից փողոց,
Վերջը գնացիր ու մտար բանկը.
Այդ էլ չըշարժեց հայի զարմանքը։

Բայց չըկարացիր քեզ լավ մշակել,
Եվ ինչպես շատերն էին գուշակել,
Համաշխարհայի՜ն արտիստ չըդարձար,
Ոչ ուսում առար, ոչ դպրո՜ց անցար…
Ի զուր փչացրիր քո ձիրքն ու կյանքը…
Այդ սաստիկ շարժեց հայի զարմանքը։

Հովհաննես Թումանյան
1897

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Հաջորդ գրառումը

ԱՀ. ՊԲ-ը համալրվեց նորակոչիկներով Անփորձանք ծառայություն տղերքին (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գոնե մի փոքր խելք ունեցեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» քարոզող հիմարնե՛ր. Արմեն Այվազյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ենթադրաբար Արշակ Սրբազանին տեսագրելու դեպքի առիթով դատախազությանը հաղորդում է ներկայացրել

27/10/2025
Նորություններ

Կապանի զորամասում զինվորին գտել են հրազենային վնասվածքով. ՊՆ

27/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՀ. ՊԲ-ը համալրվեց նորակոչիկներով Անփորձանք ծառայություն տղերքին (տեսանյութ)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով: Որոշումը կայացրել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր...

ԿարդալDetails

Գոնե մի փոքր խելք ունեցեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» քարոզող հիմարնե՛ր. Արմեն Այվազյան

27/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ենթադրաբար Արշակ Սրբազանին տեսագրելու դեպքի առիթով դատախազությանը հաղորդում է ներկայացրել

27/10/2025

Կապանի զորամասում զինվորին գտել են հրազենային վնասվածքով. ՊՆ

27/10/2025

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ առևտուրը կարող է դառնալ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հիմք. Պապոյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական