ՀՀ հակակոռուպցիոն դատարանը փետրվարի 21-ին, մերժել է բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը:
Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փաստաթուղթը ձեռքն է, բայց դեռ չի հասցրել ծանոթանալ։ Որոշմանը ծանոթանալուն պես՝ կտարծեն հայտարարություն։
Գրիգորի Խաչատուրովը երեկ՝ 20:00-ից ձերբակալված է եղել, նա մեղադրվում է փողերի լվացման մեջ: