Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գոյ» – Սունդուկյան փոխհամաձայնություն չեղավ

04/11/2024
- Նորություններ, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Գոյ» թատրոնը 2 օր առաջ հայտարարություն էր տարածել. «Նոյեմբերի 4-ին ժամը 11:00-ին «ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԸ կվերսկսի իր գործունեությունը և կլինի մամուլի ասուլիս՝ «ներկա իրավիճակը և հետագա անելիքները» թեմայով:

Թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանը «Գոյի» ներկայացուցիչների հետ նշված ժամին մտավ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որպեսզի տնօրենին ներկայացնի Արդարադատության նախարարությունից ստացած փաստաթուղթը, հարցը քննարկեն, ու «Գոյը» վերսկսի իր աշխատանքը իր բեմում։

Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նրանց հրավիրեց ներսում խոսելու։ Լրատվամիջոցների ներկայությամբ նա ցանկացավ խոսել իր ու «Գոյի» ներկայացուցիչների՝ մինչ այժմ տեղի ունեցած բանակցություններից, սական «Գոյի» ներկայացուցիչները չհամաձայնեցին՝ պնդելով, որ իրենք եկել են Արդարադատության նախարարությունից ստացած փաստաթղթի հիմքերը քննարկելու։ Վարդան Մկրտչյանն էլ իր հերթին պնդեց, որ այլ թեմաներից էլ է ուզում խոսել։ Տեղի ունեցավ բանավեճ. «Գոյի» ներկայացուցիչները բոյկոտեցին Մկրտչյանի հանպատրաստից ասուլիսը և դուրս եկան թատրոնից։

Վարդան Մկրտչյանը ասաց, որ «Գոյին» իր բեմում աշխատելու թույլտվության իրավական ոչ մի հիմք չկա։ Վարչական դատարանը «Գոյի» փաստաբան Կարո Ասատրյանի՝ Սունդուկյանի՝ «Գոյի» գույքը օգտագործելու արգելքի, նաև մինչ դատական վճռի կայացումը «Գոյի»՝ իր բեմում աշխատելու միջնորդությունը մերժել է։

Սունդուկյանի տնօրենը նաև պատմեց, որ «Գոյին» մայր թատրոնի բեմում աշխատելու լավ պայմաններ են առաջարկել, նաև առաջարկել են ամեն շաբաթ և կիրակի ներկայացումներ խաղալ՝ պահպանելով իրենց խաղացանկը, բայց մերժում են ստացել։

«Գոյից» ոչ ոք ներկա չէր, որպեսզի հաստատեր կամ հակադարձեր Մկրտչյանին, քանի որ 3 ներկայացուցիչներն էլ դուրս էին եկել ասուլիսի սրահից։

Մանրամասները՝ տեսանյութում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսպանիայի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել թագավորի և թագուհու վրա ցեխ շպրտելու առնչությամբ

Հաջորդ գրառումը

Ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումները մեկնարկել են

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումները մեկնարկել են

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական