Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գոդֆրի Ռեջջո․ Բոլորս դժգոհ ենք, որ այս պահին չի կայանում «Ոսկե ծիրան»-ը, բայց չենք հուսահատվում

10/07/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջջոն տեսաուղերձ է հղել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսատեսին։ Փառատոնի պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում աշխարհահռչակ ռեժիսորն իր ափսոսանքն է հայտնում,  որ փառատոնն այս պահին տեղի չի ունենում։

 «Ողջ կյանքս հարցերով տարված՝ խելագարի պես, թակում էի դուռը: Բացվե՛ց: Ես ներսից էի թակում»: Սրանք Ռումիի խոսքերն են, բայց կարծում եմ՝ ամենից շատ մեզ են վերաբերում: Մենք թակում էինք մեր դուռը, սեփական կյանքով էինք մտահոգված, բայց աշխարհը բացեց իր դուռը մեր առաջ: Եվ մենք տեսանք կրակի մեջ կլանված կրակը: Ռասիզմի կրակը, ցեղասպանության կրակը, COVID-19-ի ու բոլորիս վրա ազդող համավարակի կրակը: Գլոբալ տաքացման կրակը՝ կրակ, որ իր մեջ կլանում է բոլոր մնացյալ կրակները: Այս կրակներն արվեստի պես են, դժբախտություններ են, որոնք կարող են մեզ դաս տալ, միայն թե մենք լսենք: Ասես հեքիաթներ լինեն, բայց երևակայության մեջ չեն ծնվել, այլ մեր իրականի ֆանտազիաներն են: Անորոշության, առեղծվածների ու կասկածների այս օրերին  մեզ՝ կինոգործիչներիս, հատուկ հնարավորություն է ընձեռվում: Կինոյի մետաֆորի կամ ավելի ճիշտ՝ մեգաֆորի միջոցով մենք հասկանում ենք նեգատիվի ուժի ահռելի նշանակությունը»,-տեսաուղերձում նշում է ռեժիսորը։

Գոդֆրի Ռեջջոն առանձնահատուկ շեշտում է՝ առանց նեգատիվի,  չկա պոզիտիվ: Մենք շրջապատված ենք նեգատիվությամբ, սակայն այդ նեգատիվությունը, մեզ ճնշելու փոխարեն, պետք է արվեստի պես միջոց լինի տեսնելու այն աշխարհը, որտեղ ապրում ենք:

«Մենք կարող ենք նաև նայել մեր սիրելի մայր Հայաստանին՝ աշխարհի ամենաավագ դստրերից մեկին, ով վերապրել է բոլոր նեգատիվությունները, որ կարելի է պատկերացնել, բայց միևնույն է այստեղ է՝ իր ամենագեղեցիկ ու պոզիտիվ ձևով: Այդ իմաստով՝ դուրս գալով մեր դռներից՝ մենք կոչված ենք առաքյալ լինել՝ բառի ամենահիմնարար իմաստով, նրանք, ովքեր կոչված են թափառել, նրանք, ովքեր պետք է վկայեն այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք: Ու թեպետ բոլորս շատ դժգոհ ենք, որ այս պահին չի կայանում «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, մենք միևնույն է չենք հուսահատվում, քանզի ցուցադրությունները փառատոնի կարևոր մասն են, բայց կինոյի հանդեպ սերն է ընկած նրա հիմքում: Մենք կինոյի սիրահարներ ենք: Մենք աշխարհը վերատեսնելու հզոր հնարավորություն ունենք: Եզրափակելով թույլ տվեք ասել, որ եթե մի բաժակ ծիրանի կոնյակ ունենայի, ես ձեզ կողջունեի, ջերմությամբ ու մետաֆիզիկորեն կգրկեի բոլորիդ և սիրով կասեի. «Մենք պատրաստ ենք, երբ պատրաստը պատրաստ է մեզ համար»,-նշել է տեսանյութում ճանաչված ռեժիսորը։

Համավարակային իրավիճակով պայմանավորված՝   «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, հուլիսյան ծիրանային օրեր ու անակնկալներ կլինեն: Վաղուց արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց, մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

“Դատի տալ ԿԳՄՍ նախարարությանը` Հայ Եկեղեցու Պատմություն առարկան դպրոցական ծրագրերից հանելու համար”

Հաջորդ գրառումը

Դիմակ կրելու հետևանքները մաշկի վրա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

10/05/2025
Միջազգային

Տարածաշրջանում մեզ հետ հաշվի չնստողները վաղը կզղջան դրա համար. Ալիև

10/05/2025
Միջազգային

Ռուսաստանը պահպանում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

10/05/2025
Միջազգային

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

10/05/2025
Հաջորդ գրառումը

Դիմակ կրելու հետևանքները մաշկի վրա

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

10/05/2025

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Դատավորների եվրոպական միության (EAJ)...

ԿարդալDetails

Տարածաշրջանում մեզ հետ հաշվի չնստողները վաղը կզղջան դրա համար. Ալիև

10/05/2025

Ռուսաստանը պահպանում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

10/05/2025

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

10/05/2025

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական