Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտնում է, որ Գյումրու հին ծածկած շուկան կվերականգնվի:
«Գյումրու հին ծածկած շուկան լքված է: Եվրամիության աջակցությամբ ԹՈՒՄՈ հիմնադրամը Լիոնի Լիֆի ինստիտուտի հետ համատեղ կվերականգնի այն և այնտեղ կհիմնի խոհարարության միջազգային դպրոց»,- նշված է դեսպանատան Ֆեյսբուքի էջում։