Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրու  ընտրություններից հետո այս պաուզան կարող է շատերին բարձրացնել, բայց նաև՝ քաղաքական առումով թաղել

02/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրու և Փարաքարի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունից դժգոհությունը զգալիորեն մեծ է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, ինչ-որ չափով գուցե առաջիկա համապետական պառլամենտական ընտրությունների մոդելի նման մի բան է։ Գյումրու ընտրությունները գուցե մոդել են, որ կարելի է մրցակից լինել, բայց ունենալ նորմալ փոխհարաբերություններ՝ հետագայում պայմանավորվելու երկրում իշխանափոխություն իրականացնելու համար։ Եթե այս տենդենցը շարունակվի, շատ հնարավոր է, որ 2026-ին Հայաստանում իշխանափոխություն լինի»,- նշեց քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանը միաժամանկ ընդգծեց՝ խաղադրույքները Գյումրու վրա շատ մեծ էին, քանի որ այն յուրօրինակ խորհրդանիշ էր՝ 2018 թվականի իշխանափոխության սիմվոլը։

«Ընդդիմությունն էլ էր չէ՞ ասում՝ որտեղից սկսել են, այնտեղ էլ կավարտեն, այսինքն՝ սկզբունքային կռիվ էր գնում, վարչական ռեսուրսներ, տարբեր նոր տեխնոլոգիաներ օգտագործելով՝ շահագրգռել մարդկանց։
Գյումրու  ընտրություններից հետո այս պաուզան կարող է շատերին բարձրացնել, բայց նաև՝ քաղաքական առումով թաղել։ Բայց կարծում եմ՝ այդ պաուզան շատ է ձգձգվում արդեն, և երբ անորոշություն ու ինֆորմացիայի դեֆիցիտ է լինում, բնականաբար առաջանում են տարբեր վարկածներ»,- ասաց բանախոսը։

Վիգեն Հակոբյանը նշեց՝ Գյումրու ընտրություններում ոչ այնքան քաղաքական ֆոն, որքան անձնավորված իրավիճակ կա։

«Նույնիսկ ես փորձում եմ մաքսիմալ զգույշ անցնել, շատ նուրբ թեմա է, մոտավորապես պարզ է՝ ինչ թեմա է գնում։ Այս տարբերակը, որ ստացվել է, կանխատեսելի էր։ Նույն Վարդան Ղուկասյանն այսօրվա իշխանություններին դավաճաններ, թուրքեր էր անվանում, իր պատկերացմամբ քաղաքականացնում էրիր կամպանիան։ Մարտուն Գրիգորյանն էլ ասում էր՝ իրենց խնդիրն այն է, որ ՔՊ-ն չանցնի»,- ասաց  բանախոսը։

Ամփոփելով՝ քաղտեխնոլոգը նշեց՝ հարց է՝ ընդդիմադիր ուժերը կկարողանա՞ն միմյանց հետ լեզու գտնել։

«Ավելի  շուտ կարծում եմ՝ դժվար այնպիսիի բան լինի, որ երկբևեռ դառնա ընդդիմությունը։ Չեմ կարծում, որ 15 միավորին հեշտ է բերել, մեկ տեղում դնել։ Ստարտային պայմաններում բոլորն էլ ասելու են, որ ավելի ուժեղ են»,- ասաց Հակոբյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանին անընդունելի պայմաններ առաջադրելով՝ Ալիևը պատերազմ է նախաձեռնում. Ոսկան Սարգսյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
Նորություններ

Հայ փորձագետները նոյեմբերի 21-ին կմեկնեն Բաքու. պետբյուջեից 17 մլն 550 հազար դրամ է հատկացնել

20/11/2025
Նորություններ

Իմ՝ գործադիրում գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է. եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, անպայման կարտահայտվի. Փաշինյան

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական