Անցած շաբաթ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցած՝ Արմավիրի թեմից տեր Մկրտիչ Մուշադյանը քիչ առաջ թեմի առաջնորդի հետ եկավ Այգեշատի եկեղեցի։
Տեր Մկրտիչը նաեւ իր հետ պատարագի համար նախատեսված իրերն է բերել։ Չի բացառվում, որ հենց այս քահանան էլ մատուցի պատարագը, քանի որ նախորդ անգամ արդեն իսկ «իր հավատարմությունն» էր հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ զեղչելով Կաթողիկոսի եւ Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։ Եկեղեցում է նաեւ տվյալ եկեղեցու քահանան։
Նշենք, որ Արմավիրի մարզի Այգեշատի սուրբ Գևորգ եկեղեցում, Նիկոլ Փաշինյանը մասնակցում է պատարագի, որը մատուցում է Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, որն իր խոսքում զեղչեց Կաթողիկոսի անունը։
Արմավիրի թեմի առաջնորդն առաջիններից է, որ «լսել» է Նիկոլ Փաշինյանին ու թեմի եկեղեցում՝ Այգեշատի Սուրբ Գեւորգում, կախել ՀՀ դրոշը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԱԾ–ի միջնորդությամբ նաեւ այնպես են անում, որ իր մասնակցությամբ պատարագներին զեղչվի Վեհափառ Հայրապետի անունը։





