Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

 Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Բելգիայում ՀՀ նախկին դեսպան Ավետ Ռոբերտի Ադոնցից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում
  • 3 իրավաբանական անձում մասնակցություն
  • Շուրջ 90 միլիոն դրամ: