«Ես լրագրողական հանրույթից չեմ խուսափում, լրագրողական հանրույթին շատ ընդունում, սիրում եմ: Լրագրողների իրավունքների պաշտպանությունը ամենակարեւոր հանգամանքներից է: Ի դեպ, իմ մասնագիտական գործունեության առանցքներից մեկն է խոսքի ազատության, մամուլի ազատության պաշտպանությունը»,-ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը։
Նա Գլխավոր դատախազ Աննա վարդապետյանի տեղակալն է։
Նշենք, որ ընդդիամադիր «Հայաստան» խմբակցությունը ՄԻՊ թեկնածու առայժմ չունի։
Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո Հայաստանն արդեն 3 ամիս ՄԻՊ չունի։