Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ է ընտրվել ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ակադեմիայի լրատվական բաժնից, ընտրությունը տեղի է ունեցել հունիսի 28-ին:
ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:
Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից: