Կորոնավիրուսի ծանր ձևը հիմնականում արձանագրվում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ։ Երեխաների կեսը վիրուսը տանում է մեղմ ձևով, իսկ մեկ երրորդը`առանց ախտանիշների: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի հետազոտությունների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը:
«Երեք տարեկանից բարձր երեխաների մոտ հիմնականում արձանագրվում են հիվանդության մեղմ և միջին ձևերը», ասել է նա: