Երեքշաբթի՝ մայիսի 16-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ռուսները հարձակվել են Ուկրաինայի վրա հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով տարբեր տեսակի օդային, ծովային և ցամաքային 18 հրթիռներով. հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
«Վեց MiG-31K ինքնաթիռներից արձակվել են վեց Kh-47M2 Kinzhal աէրոբալիստական հրթիռներ, 9 «Կալիբր» թեւավոր հրթիռներ Սև ծովում գտնվող նավերից և երեք ցամաքային հրթիռներ (S-400, Iskander-M):
Բոլոր 18 հրթիռները ոչնչացվել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Բացի այդ, մայիսի 16-ի գիշերը հակառակորդը հարձակվել է «Շահեդ-136/131» տիպի հարվածային անօդաչու սարքերով, ինչպես նաև օդային հետախուզություն է իրականացրել օպերատիվ-մարտավարական երեք անօդաչու սարքերով»,- մանրամասների մասին գրել է Զալուժնին։