Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գեւորգ Կոստանյանը ՌԴ քաղաքացի է դարձել և շինարարական ընկերություն հիմնել

27/01/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում, գրել է «Հետքը»։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնը թողնելուց հետո՝ 2017-2019 թթ., Կոստանյանը ԱԺ պատգամավոր էր ՀՀԿ-ից:

2019-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ նա մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ներկայում՝ Հակակոռուպցիոն կոմիտե): Այդ ժամանակ, ըստ ՀՔԾ-ի, Կոստանյանը հայտնել էր, որ գտնվում է արտերկրում եւ 15-20 օրվա ընթացքում կվերադառնա: Նույն տարվա նոյեմբերի 25-ին էլ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն նախկին գլխավոր դատախազին մարտի 1-ի գործով ներգրավվել է իբրեւ մեղադրյալ, եւ նրան առաջարկվել է 48 ժամում ներկայանալ ՀՔԾ՝ մեղադրանք առաջադրելու համար: Կոստանյանն արձագանքել էր, որ գտնվում է Մոսկվայում ու ողջամիտ չի համարում 48 ժամում ներկայանալու պահանջը: Նա հայտնել էր, որ պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով եւ ուսումնական կիսամյակի ու քննական շրջանի ավարտից հետո պատրաստվում է վերադառնալ Հայաստան:

Այս պատասխանից հետո ՀՔԾ-ն Գ. Կոստանյանի նկատմամբ հայտարարել էր հետախուզում ու միջնորդել դատարանին, որ նախկին պաշտոնյայի խափանման միջոց ընտրվի կալանքը: 2019 թ. դեկտեմբերի 4-ին դատարանը բավարարել էր միջնորդությունը:

Գեւորգ Կոստանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելուն դրդելու հոդվածներով:

Սակայն նախկին գլխավոր դատախազի դեմ, քրեական հետապնդումից բացի, կա նաեւ գույքի բռնագանձման հայց:

2023-ի հունվարին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը, որով պետական մարմինը պահանջում է իր նախկին ղեկավար Կոստանյանից ու նրան փոխակապակցված 3 անձանցից բռնագանձել 1 բնակարան Երեւանում, 2 առանձնատուն Կոտայքի մարզի Ծաղկաձոր եւ Ջրվեժ համայնքներում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 363.565.000 դրամ: Անշարժ գույքից բացի՝ ԳԴ-ն պահանջում է բռնագանձել շուրջ 174 մլն դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ, ինչպես նաեւ մոտ 276 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել:

Նկատենք, որ Գեւորգ Կոստանյանի անունը բացակայում է ՀՀ ընտրողների ռեգիստրից: Եթե դա տեխնիկական սխալի հետեւանք չէ, ապա երկու բան կարող է նշանակել՝ կա՛մ նախկին պաշտոնյան այլեւս ՀՀ քաղաքացի չէ, կա՛մ քաղաքացի է, բայց ՀՀ հաշվառում չունի:

«Հետքը» պարզել է, որ ՌԴ քաղաքացի դարձած Կոստանյանը հաշվառվել է Մոսկվայի Նամյոտկին 18 հասցեում, որն, ի դեպ, կառուցել է գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը: «Ռոզմարին» անունով բնակելի համալիրը շահագործման է հանձնվել 2012 թ.: Այն ներառում է 2 շինություն՝ 31-հարկանի աշտարակ (հասցեն՝ Նամյոտկին 18, ներքեւի պատկերում՝ աջից) եւ տարբեր հարկայնություն (12, 18 եւ 23) ունեցող բնակելի շենք (հասցեն՝ Խերսոնսկայա 43, ներքեւի պատկերում՝ ձախից):

Գեւորգ Կոստանյանը շինարարական ընկերություն էր հիմնել Ռուսաստանում

ՌԴ քաղաքացի դառնալուց բացի՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի քանի տարի առաջ նաեւ բիզնես էր հիմնել Ռուսաստանում:

Այսպես՝ 2019 թ. սեպտեմբերի 10-ին Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքում Գեւորգ Կոստանյանն ու նրա գործընկեր Հայկ Գրիգորյանը հիմնադրել են «Բլագոստրոյ Սերվիս» ՍՊԸ-ն (Благострой Сервис):

Ընկերության կանոնադրական կապիտալը եղել է 10 հազ. ռուբլի, որը գործընկերները կիսել են 50-50 համամասնությամբ: Ընկերության թիրախում, հաշվի առնելով գործունեության հաշվառված տեսակները, եղել է շինարարությունը: Հիմնական տեսակ է գրանցվել սվաղի աշխատանքները: Մյուսների թվում եղել են՝ բնակելի եւ ոչ բնակելի շենքերի շինարարություն, շենքերի կազմատում եւ քանդում, շինարարական հրապարակի նախապատրաստում, հետախուզական հորատում, էլեկտրական, ջրամատակարարման, ջեռուցման, օդորակման համակարգերի մոնտաժ, ատաղձագործական աշխատանքներ, հատակների ծածկապատում եւ պատերի երեսպատում, ներկարարական եւ ապակեպատման աշխատանքներ եւ այլն: 2019-ի հոկտեմբերին ՍՊԸ-ն գրանցվել է իբրեւ միկրոձեռնարկություն:

Հետաքրքիր է «Բլագոստրոյ Սերվիսի» գրանցման հասցեն՝ ք. Խիմկի, Զոյա Կոսմոդեմյանսկայայի 2ա: Սա նկուղային տարածք է, որի հարեւանությամբ գործում են ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի քննչական գլխավոր վարչության Խիմկիի բաժինը, ինչպես նաեւ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի վարչության Խիմկիի բաժինը: Դժվար է ասել, թե արդյոք այստեղ դեր խաղացել է Կոստանյանի անցյալը ՀՀ գլխավոր դատախազությունում: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ նշանակվելուց առաջ՝ 2011-2013 թթ., նա ՀՀ զինվորական դատախազն ու գլխավոր դատախազի տեղակալն էր:

2020 թ. հունվարին Հայկ Գրիգորյանը դուրս է եկել «Բլագոստրոյ Սերվիսից», որն ամբողջությամբ անցել է Գ. Կոստանյանին: Գրիգորյանի հետ ՍՊԸ-ից դուրս է եկել նաեւ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իսայանը: Վերջինիս փոխարինել է Կարեն Մաթեւոսյանը, որը եւս ներգրավված էր շինարարության ոլորտում:  

«Բլագոստրոյ Սերվիսի» տվյալների համաձայն՝ Գեւորգ Կոստանյանը եղել է ընկերության միանձնյա սեփականատերը 2020-2024 թթ.: 2024-ի օգոստոսին նա 50 տոկոս բաժնեմասը փոխանցել է Դմիտրի Միխալյովին, որը ընկերության գլխավոր տնօրենն է 2024-ի մայիսից: Ընդ որում՝ մայիսից ընկերության գործունեության հիմնական տեսակը պինդ, հեղուկ ու գազակերպ վառելիքի եւ հարակից արտադրանքի մեծածախ առեւտուրն է: Գլխավոր տնօրենի՝ համասեփականատեր դառնալուց շատ չանցած՝ հոկտեմբերին, Կոստանյանը դուրս է եկել ՍՊԸ-ից, Միխալյովը դարձել է միակ փայատեր: Ըստ առկա տվյալների՝ ընկերությունն ունի մեկ աշխատող, որը, բնականաբար, տնօրենն է:  

Այդուհանդերձ, ռուսական ընկերության 2020-2023 թթ. ֆինանսական հաշվետվություններում տվյալներ չկան, այլ կերպ ասած՝ ՍՊԸ-ն փաստացի գործունեություն չի ծավալել:   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը

Հաջորդ գրառումը

Մահացել է հայտնի մեկնաբան, լրագրող Արմեն Դուլյանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Մահացել է հայտնի մեկնաբան, լրագրող Արմեն Դուլյանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական