Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում մրցեցին Ուելսի և Դանիայի հավաքականները։ Ամստերդամի «Յոհան Կրույֆ արենայում» կայացած խաղում դանիացիները հաղթեցին 4։0 հաշվով։
Հանդիպման 27-րդ րոպեին Կասպեր Դոլբերգը հիանալի հարվածով գոլի հեղինակ է դարձել՝ բացելով հաշիվը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 3 րոպե անց ուելսցի պաշտպանների անհամաձայնեցված խաղի արդյունքում գնդակը հայտնվեց Դոլբերգի մոտ, ով դիպուկ հարվածեց՝ դառնալով դուբլի հեղինակ։
Հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեին Դանիայի ընտրանին հաշիվը դարձրել է խոշոր. Մեհլեն իր համար նպաստավոր դիրք դուրս գալուց հետո գնդակը մխրճել է Ուելսի դարպասը։
Խաղի վերջին րոպեին Ուելսի հավաքականի ֆուտբոլիստ Հարի Ուիլսոնը շատ կոպիտ խաղի համար կարմիր քարտ է ստացել։
Ավելացված 4-րդ րոպեին հիանալի կոմբինացիայի վերջնամասում Մարտին Բրեյթուեյթը գոլի հեղինակ է դարձել՝ ձևակերպելով վերջնարդյունքը՝ 4։0։
Այսպիսով, Դանիայի հավաքականը դուրս է գալիս 1/4 եզրափակչում, որտեղ մրցակիցը կլինի Նիդերլանդներ – Չեխիա զույգի հաղթողը։