Ճեպազրույցի ժամանակ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտն ասել է․ «Գերմանիայի կառավարությունը դատապարտում է Մինսկում և Բելառուսի այլ բնակավայրերում խաղաղ ցուցարարների դեմ բռնության ցանկացած դրսևորում: Դա բռնաճնշումների իսկական ալիք է»:
Ըստ Զայբերտի, ցուցարարներն ընդամենը բացահայտ կերպով արտահայտել են քաղաքական փոփոխությունների իրենց ցանկությունը: Կառավարության ներկայացուցիչը կոչ է արել ազատել ձերբակալվածներին, այդ թվում՝ լրագրողներին: