Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Գերմանիայի քաղաքացիների 20-30 տոկոսը համաձայն չէ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը , գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում ասում է.

«Քաղաքացիների հետ զրույցի ընթացքում տպավորություն է ստեղծվել, որ 20-30 տոկոսը համաձայն չէ պատժամիջոցների և Ուկրանիային զենքի մատակարարելու քաղաքականությանը: Նրանց թվում կան գրեթե բոլոր քաղաքական հայացքների տեր ընտրողներ»։

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը պնդել է նաև, որ չնայած այս քաղաքականությանը չհամաձայնողների առարկություններին, Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինային։