Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերասիմն արդեն 100 օր է, ինչ անազատության մեջ է՝ «Ազատություն» լրատվակայանի հետ տեղի ունեցած միջադեպով հարուցված գործով

19/08/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանն անհերքելիորեն քաղաքական բանտարկյալ է, սակայն նույնիսկ ինձ մոտ ուղղակի զարմանք է առաջացնում այս հարցի շուրջ ներհայաստանյան տարբեր շրջանակների ու տարբեր ժամանակահատվածներում ակտիվ իրավապաշտպան գործունեություն ծավալած անձանց եւ կազմակերպությունների մեղմ ասած անտարբեր վերաբերմունքը. գրել է Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

«Արդեն 100 օր է, ինչ Գերասիմ Վարդանյանը գտնվում է անազատության մեջ։

Հիշեցնեմ, որ Գերասիմը կալանավորվեց 2022թ. մայիսի     12-ին դեռեւս 2020թ. նոյեմբերի 9-ին կատարված արարքի համար, ընդ որում՝ կալանավորվեց բառիս բուն իմաստով 4-րդ փորձից, մինչ այդ նույն փաստական տվյալներով առկա մեղադրանքով եւ նույն հիմքերի առկայության պայմաններում դատարանները 3 անգամ մերժել էին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունները։

Առավել աբսուրդայինն այն է, որ Գերասիմը կալանավորվեց այն պատճառաբանությամբ, որ չի վճարում իր նկատմամբ կալանավորման 3-րդ միջնորդությունը մերժելուց անմիջապես հետո ընտրված 60.000.000 ՀՀ դրամ գրավը։ Իսկ չվճարելու պատճառները բոլորի, առաջին հերթին՝ կալանավորման որոշում կայացրած դատավոր Դավիթ Արղամանյանի համար առավել քան պարզ էին՝ Գերասիմը պարզապես այդքան գումար չուներ եւ երբեւէ չի ունեցել։ 

Գերասիմն անհերքելիորեն քաղաքական բանտարկյալ է, սակայն նույնիսկ ինձ մոտ ուղղակի զարմանք է առաջացնում այս հարցի շուրջ ներհայաստանյան տարբեր շրջանակների ու տարբեր ժամանակահատվածներում ակտիվ իրավապաշտպան գործունեություն ծավալած անձանց եւ կազմակերպությունների մեղմ ասած անտարբեր վերաբերմունքը։

Իրավիճակի սյուրեալիզմը կայանում է նաեւ նրանում, որ Գերասիմն արդեն 100 օր է, ինչ անազատության մեջ է գտնվում «Ազատություն» լրատվակայանի հետ տեղի ունեցած միջադեպով հարուցված գործով։

Այն «Ազատություն» լրատվակայանի, որը գործում է դեռեւս 1953 թվականից եւ այդ ժամանակահատվածից մինչ օրս ակտիվորեն լուսաբանում է տարբեր երկրների իշխանությունների կողմից բազմաթիվ անձանց նկատմամբ քաղաքական հայացքների համար իրականացվող հետապնդումները (օրինակի համար՝ Ալեքսանդր Սոլժենիցին)։

Այն «Ազատություն» լրատվակայանի, որը հիշյալ ժամանակահատվածից ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, որի հոգաբարձուների խորհրդի կազմում է ԱՄՆ համաշխարհային մեդիայի գործակալությունը(U.S. Agency for Global Media)։

Ինձ անկեղծորեն հետաքրքրում է՝ արդյոք ԱՄՆ դաշնային կառավարության մաս կազմող հիշյալ գործակալությունը տեղեկություն ունի Գերասիմի գործի եւ դրանում առկա մի շարք հետաքրքիր հանգամանքների մասին, առհասարակ ինչպես է դրան վերաբերվում։

Այնուամենայնիվ ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ Գերասիմը պինդ է եւ ամուր, չունի եւ վստահ եմ՝ չի ունենալու որեւէ տեսակի առողջական խնդիր, կարճ ասած՝ բերդում գտնվելու 100 օրը Գերասիմի վրա ունեցել է զրո ազդեցություն»,- գրել է Գալստյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻԵԴ-ը վերահաստատել է միջանկյալ միջոցը, որով պետք է պաշտպանված լինեն արցախցիների իրավունքները

Հաջորդ գրառումը

Միջազգային կարևոր հումանիտար կազմակերպություններին ուղղված մի շարք կոչեր, ցավոք, դեռևս կախված են օդում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Միջազգային կարևոր հումանիտար կազմակերպություններին ուղղված մի շարք կոչեր, ցավոք, դեռևս կախված են օդում

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական