Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԴՀ -ում ընտրվեց նոր կանցլերը՝ Ֆրիդրիհ Մերցը երկրի պատմության մեջ աննախադեպ՝ երկրորդ փուլով  հաջորդեց Օլաֆ Շոլցին

Անահիտ Հովսեփյան
06/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Միջազգային, Նորություններ
97
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր անակնկալների պակաս չեղավ ԳԴՀ -ում: Կեսօրից հետո պարզ դարձավ, որ այսօր՝ մայիսի 6-ին առաջին փուլով կանցլերի պաշտոնում չընտրված Ֆրիդրիհ Մերցը ուզում է երկրորդ փուլում էլ առաջադրվել: Նրա հենարան քրիստոնյա դեմոկրատական քրիստոնյա սոցիալական միության անդամների, նաեւ կոալիցիոն գործընկեր սոցիալ դեմոկրատների որոշմամբ, Բունդեսթագը հենց այսօր ընտրության երկրորդ փուլի նիստ գումարեց: Մինչ ընդդիմությունը քննարկում էր երկրի պատմության մեջ աննախադեպ՝ կանցլերի թեկնածու Մերցի առաջին փուլով չընտրվելու «խայտառակությունը», «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության անդամները պահանջում էին Գերմանիայում նոր ընտրություններ անցկացնել, կոալիցիոն գործընկերները որոնում էին, թե ով է իրենց մեջ, ներսում 18 ձայնի պակասով խառնել դաշնային հանրապետության մայիսի 6-ի քաղաքական օրակարգը, վճռվեց՝ այսօր է ընտրվում ԳԴՀ նոր կանցլերը: Եվրոպան եւ աշխարհը դիտում են, եւ Գերմանիան իրավունք չունի հապաղելու:

Մինչ ժամը 15-ը վերահաստատվեց, որ Քրիստոնյա դեմոկրատական քրիստոնյա սոցիալական միության կանցլերի թեկնածուն անփոփոխ Մերցն է մնում, կոալիցիայի մաս կազմող սոցիալ դեմոկրատական կուսակցությունն էլ ուրիշ թեկնածու չի առաջադրում: Ժամը 16 անց 15-ին Բունդեսթագի նախագահ Յուլյա Քլյոքները հայտարարեց ընտրության երկրորդ փուլի արդյունքը՝ 325 ձայնով (հավելյալ 9 ձայնով) Ֆրիդրիհ Մերցը ԳԴՀ կանցլեր ընտրվեց: Նրա թեկնածությանը դեմ է եղել 289 պատգամավոր, 1 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել: Ժամը 16 անց 43-ին Մերցին կանցլերի պաշտոնում հաստատեց ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը: ԳԴՀ նախարարներին նախագահական Բելվյու դղյակում ընդունեց  ԳԴՀ նախագահը, այնուհետ Բունդեսթագում կկայանա երդմնակալության արարողությունը, որ նախատեսված է մայիսի 6-ին ժամը 18 անց 15-ին:

Այսօր կեսօրից առաջ իրազեկել էինք, թե Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կանցլերի հավանական թեկնածուն՝ Քրիստոնյա դեմոկրատ Ֆրիդրիհ Մերցը Բունդեսթագում այսօր՝ մայիսի 6-ին կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքով՝ 316-ի փոխարեն 310 ձայն ստանալով, չկարողացավ կանցլեր դառնալ: Բունդեսթագի նախագահ Քլյոքները քվեարկության արդյունքի մասին հայտարարեց 10 անց 6-ին: Այս պահին Բունդեսթագում չկա որեւէ պատգամավոր, բոլորը լքել են նիստերի դահլիճը, քննարկում են, թե ինչպես սա հնարավոր դարձավ, երբ շաբաթներ շարունակ կոալիցիոն բանակցություններ էին վարում, դրանք հաջող որակելով: Ըստ սահմանադրության Բունդեսթագը 14 օրվա ընթացքում պիտի նիստ գումարի, նոր ընտրություն լինի: Քննարկվում է եւ հավանական է, որ Բունդեսթագի նիստը կլինի հենց վաղը՝ մայիսի 7-ին, թեկնածուն Ֆրիդրիհ Մերցն է:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել հողատերերին պետբյուջեից փոխհատուցելու մասին. Ոսկան Սարգսյան

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Լեհաստանի նախագահի ծայրահեղ աջակողմյան թեկնածուն ոտքերը սրբել է Եվրամիության դրոշով ու այրել այն

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Լեհաստանի նախագահի ծայրահեղ աջակողմյան թեկնածուն ոտքերը սրբել է Եվրամիության դրոշով ու այրել այն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական