Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Վարդենիսի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ, պատմության ուսուցչուհի Նաիրա Մանուչարյանը, դասարանում աշակերտների հետ քննարկում է ՏԻՄ ընտրությունները:
«Մանուչարյանը պատմություն է դասավանդում Վարդենիսի N3 միջնակարգ դպրոցում, բայց դասը թողած ՔՊ-ի քարոզն է անում: Ճիշտ է, այս 3 ձայնագրությունները դեկտեմբերի 5-ից հետո են արվել՝ ընտրություններից հետո, բայց այնպես չի, որ մինչև էդ էս թեմաներով չի խոսել երեխեքի հետ: 7-րդ դասարանի աշակերտների հետ նման թեմաներով խոսելը չասեմ, թե ինչ է…»,- տեսանյութի մասին լրատվամիջոցներին ասել է Վարդենիս համայնքի բնակիչներից մեկը:
Աղբյուր ՝ Asekose