Հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից. տեղեկացնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Առաջին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, իսկ 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ։
Հիշեցնենք, որ Արցախը զրկված է գազամատակարարումից. ադրբեջանցիները թույլ չեն տալիս վթարը վերականգնել։