ՀՀ «Դատական օրենսգրքի» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը: Հոկտեմբերի 6-ին նա դարձել է ԲԴԽ անդամ, իսկ մինչ այդ, ՀՀ արդարադատության նախարարն էր։
Անդրեասյանի թեկնածությունը բոլոր պաշտոններում առաջադրել է ԱԺ ՔՊ խմբակցությունը։