90-ականների սկզբից մինչև օրս Հայաստանում տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքական սպանություններ, որոնք խորապես ազդել են պետության զարգացման և ժողովրդավարական գործընթացների վրա։
Այդ բոլոր սպանությունները տեղի են ունեցել ներիշխանական պայքարի շրջանակում, և դրանց մեծ մասը մինչև օրս մնում է չբացահայտված։
Հայաստանի նորագույն պատմության ընթացքում սպանված միակ ընդդիմադիր բարձրաստիճան պաշտոնյան՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն է։
Նրա սպանությունը ևս մինչև այժմ մնում է չբացահայտված։
Մեսրոպ Առաքելյան, տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր





