Էդիկ Բաղդասարյանի էջից, –
Պաշտոնյաները, նրանց որդիները զորակոչվելո՞ւ են, ասենք՝ նախագահ Արմեն Սարգսյանի որդին չի ուզո՞ւմ գա երեք ամսով ծառայի: Թե՞ այդպես էլ խոպան է մնալու Հայաստանը Սարգսյան ընտանիքի համար:
Բոլոր պաշտոնյաներին՝ պատգամավորներ, նախարարներ, դատավորներ, քննիչներ, զանազան վարչության պետեր, եթե տարիքը անցել է, նրանց որդիները պարտավոր են օրինակ ծառայել եւ մասնակցել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին: Երկուշաբթի օրը քայլե’ք դեպի զինկոմիսարիատներ, առաջինը եղեք:
Միայն դրանից հետո շատ արագ կկահավորվեն դիրքերը, վրանների, հանդերձանքի համար այլեւս ֆեյսբուքում դրամահավաք չի լինի: Զորակոչե’ք նաեւ Գագիկ Ծառուկյանի որդուն, գուցե վերջապես կառուցի խոստացած զորամասը: