Ես հասկանում եմ, որ 2020 թվականի պատերազմը արդեն բոլորը փաթեթավորել եք, եղել, անցել, գնացել է, արդեն կարող ենք հեծանիվ քշենք, տոլմա փաթաթենք, րիլզերով ուրախանանք։ Բայց 2020-ը այն տարին էր, երբ համայնքային միջոցների, այո՛, զգալի մասը ուղղվում էին լրիվ այլ, շատ ավել ավելի ծանր և տխուր նպատակների Երևանի ավագանու նիստում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը՝ հիշեցնելով, որ այդ ընթացքում Երևանի քաղաքապետ է եղել Հայկ Մարությանը:
«Այդ մասով գոնե ամաչեք։ Նույնը քովիդի ժամանակ։ Ես պատկերացնում եմ, եթե ունենայիք Մարությանի բյուջեն, ունենայիք պատերազմ ու քովիդ, ինչ էր լինելու քաղաքի վիճակը, որովհետև ունենալով շատ ավելին, ունենալով կառավարության աջակցությունը՝ տեսնում ենք ինչ է վիճակը։
Մի հատ անեկդոտ կա, որ հայրը նայում է աշակերտի օրագիրը, տեսնում է՝ մաթեմը՝ երկուս, պատմությունը՝ երկուս, հայոց լեզուն՝ երկուս, երգեցողությունը՝ հինգ: Ասում է՝ այ տղա, հլա երգելու հավե՞ս ունես:
Հիմա ձերն է. բոլոր ոլորտներում կիսատ-պռատություն է, մենակ շատ լավ շոուներ եք կազմակերպում, լավ երգում եք»,- հայտարարեց Աբգարյանը: