Օմսկի հիվանդանոցը համաձայնել է Ալեքսեյ Նավալնին տեղափոխել Գերմանիա: Մի քանի ժամ առաջ բժշկական հաստատության գլխավոր բժիշկն ասել էր, որ հիվանդը չպետք է տեղափոխվի, քանի որ դա կարող է ազդել նրա վիճակի վրա:
Գերմանիայից ժամանած բժիշկները երաշխավորել են, որ նրան կենդանի կհասցնեն Բեռլին: Հիվանդը ցույց է տալիս դրական դինամիկա: Նրա վիճակը բավական կայուն է: Նրան կտեղափոխեն այսօր, ասել է գլխավոր բժշկի տեղակալը, որի խոսքերը հաղորդում է news.ru-ն։