Գերմանական Charite կլինիկան, որտեղ տեղափոխվել է Ալեքսեյ Նավալնին, չեղարկել է ասուլիսը, որի ընթացքում նախատեսվում էր քննարկել ռուս ընդդիմադիր գործչի առողջական վիճակը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Միջոցառումը նախատեսված էր երեքշաբթի՝ օգոստոսի 25-ին: Մամուլի ծառայությունը բացատրություն չի տվել չեղարկման վերաբերյալ: