Փաստ է, որ համայնքը չի կարողանում կառավարել հանրային տրանսպորտի ոլորտը, «Երևանի հասարակական տրանսպորտի ճգնաժամն ու վարորդների գործադուլը» թեմայով քննարկման ժամանակ այսօր ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը։
«Երկար տարիներ արհմիությունները եղել են և հիմա էլ կան Նոր տարուն երեխաների նվերների, Մարտի 8-ին ծաղիկ առնելու, մահացած մարդու համար պսակ առնելու կամ հյիվանդին օգնություն բաժանելու ֆոնդ. դրանք այլ հարց չեն լուծել։ Իրականում արհմիություններում անկախություն գոյություն չունի։ Դրանց ղեկավար դառնում է հիմնարկի պայմանական գլխավոր հաշվապահը, մյուս հիմնարկներն էլ առհասարակ փակում են արհմիությունները։ Այստեղ ֆունդամենտալ փոփոխությունների կարիք կա, որպեսզի իրավունքի պաշտպանը կարողանա իրավունքներ պաշտպանել»,- ասաց Պիպոյանը։
Նա նաև հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս է պատահում, որ գործադուլ անող 500 վարորդներից աշխատանքից ազատվում են հատկապես 35-ը։ Դրա պատճառն, ըստ բանախոսի, այն է, որ չկան հստակ սահմանված չափանիշներ, և համահարթեցման սկզբունքը պահպանված չէ։
«Երեկ քաղաքաԲա եթե այդքան լավ աշխատում եք, ինչո՞ւ է ձեր համակարգը տրաքում։ Պետարանի չինովնիկները ընդամենը մի հատ ներողություն խնդրեցին բնակիչներից, ասեցին, որ գործադուլն իրենց վատ կառավարման արդյունքը չէ, այլ բողոքող վարորդների։ Հետո սկսվեց տեղեկատվական փուչիկ-շոուն, որ իրենք շատ լավ աշխատում են, ռեֆորմիստներ են, պետք լինի՝ իրենք կգնան, ավտոբուսները կքշեն։ Բա եթե այդքան լավ աշխատում եք, ինչո՞ւ է ձեր համակարգը տրաքում։
Տրանսպորտային համակարգում որևէ բարեփոխման մասին խոսք լինել չի կարող։ Բարեփոխումների համար պետք է ներդնել այն երթուղային ցանցը, որը տվել է միջազգային խորհրդատուն, որովհետև գործող ցանցն անարդյունավետ է։ Քանի դեռ, օրինակ, 18 մետրանոց 250 ավտոբուս չունենք, չենք կարող խոսել տրանսպորտի վիճակի լավացման հարցից»,- ասաց Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով, որ MAN մակնիշի մի քանի նոր ավտոբուսի ֆոնին նկարվելը դեռ տրանսպորտային բարեփոխում չէ։
Քննարկման բանախոսներից Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երեկ միանգամից 30-ից ավելի վարորդի աշխատանքից ազատելը ոչ այլ ինչ էր, քան վախի մթնոլորտ ստեղծելու, մյուս վարորդներին լռեցնելու մարտավարություն։