Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է

27/12/2024
- Նորություններ, Տեղական

Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, այդ թվում՝ փաստաբանների հասանելիության առումով․ ընտանիքները որևէ կապ չունեն, որևէ փաստաթղթեր չեն ստանում իրենց հարազատների վերաբերյալ, տեղյակ չեն, թե ինչ մեղադրանքներ են ներկայացված իրենց հարազատներին, երբեմն շատ կարճ ժամանակով զանգ են ունենում և բավականին սահմանափակ տեղեկություններ են կարողանում փոխանակել նրանց հետ։

Այս մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Բաքվի բանտերում ապօրինաբար և շինծու մեղադրանքներով պահվող հայ գերիների պահման պայմանների մասին։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Բաքվում պահվող հայ գերիներն այնքան կաշկանդված են, որ չեն ցանկանում խոսել քրեական գործերից։ 

«Ես դեպքեր գիտեմ, որ ընտանիքների հետ երբեմն կապ լինում է՝ հիմնականում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության շնորհիվ, իսկ հայ գերիների՝ ընտանիքի անդամների հետ կապ հաստատելուց հրաժարվելը կարող է դրվագային լինել․ ես, գոնե, այնպիսի դեպք չգիտեմ, որ ընդհանրապես կապ չունեն ընտանիքների հետ կամ երկար ժամանակ չեն ունեցել այդ կապը։ Հաշվի առնելով նախկինում եղած փորձը՝ ենթադրում եմ, որ նրանք ոչ թե հրաժարվում են, այլ ադրբեջանական կողմն է արգելում՝ ընտանիքների անդամներին ներկայացնելով, թե, իբր, հարազատն է հրաժարվում»,- ընդգծում է Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ Ադրբեջանը որոշ ժամանակ առաջ հայ գերիների հետ կապված կտրուկ քայլերի չէր գնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքուն ցանկանում էր COP29-ը միջազգային գագաթնաժողովի ժամանակ համաշխարհային հանրությանը ներկայանալ որպես «խաղաղության կողմնակից»։

«Ադրբեջանը նաև կտրուկ քայլերի չէր գնում մինչև COP29-ը, որպեսզի լրացուցիչ կտրուկ արձագանքի չարժանանար։ Իսկ հիմա, երբ կլիմայական գագաթնաժողովն արդեն ավարտվել է, պետք է սպասենք ավելի տեսանելի շոու ներկայացումների»,- ասում է Արտակ Բեգլարյանը։ 

Նախորդ գրառումը

Շնորհավոր Նոր տարի եւ Ս. Ծնունդ

Հաջորդ գրառումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Հաջորդ գրառումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական