Բաքվում մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հերթական դատական նիստը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձնացվել է, չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել: