Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվից Հայաստան է վերադարձել 15 գերի

03/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բաքվից Հայաստան է վերադառնում 15 գերի, իսկ դրա փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին փոխանցել է Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Այդ մասին հայտարարում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Գերիներին Հայաստան կուղեկցի ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ 

«2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզները, որոնք տեղադրված են եղել Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում<…> Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 հայերի, որոնք դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել և որոնց պատժի կրման ժամկետը լրացել էր»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի երեկոյան Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել էր շիրակցի 14 գերիների շինծու գործով դատական ակտը։ Ըստ այդմ գերիներից երկուսը դատապարտվել էին չորս, իսկ մնացած 12-ը՝ վեց ամիս ազատազրկման։ Փաստաբան Արա Ղազարյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր, որ 12 անձանց պատժի կրման ժամկետը լրացել է, քանի որ, ըստ Ադրբեջանի օրենսդրության, այն հաշվարկվում է արգելանքի վերցնելու պահից։ Իսկ շիրակցի գերիները գերեվարվել էին 2020 թվականի դեկտեմբերի 13-ին։

Վերադարձող գերիներից թերևս 12-ի անունը հայտնի է, որոնց պատժի կրման ժամկետը, ըստ Բաքվի դատարանի որոշման, լրացել է։ Նրանք են Վոլոդյա Գագիկի Հակոբյանը, Գևորգ Նորայրի Ասատրյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Յուրի Տիգրանի Կարապետյանը, Էդգար Վաչագանի Մահտեսյանը, Արամ Գառնիկի Մինասյանը, Մկրտիչ Սիմոնի Մինասյանը, Ալբերտ Կամոյի Պետրոսյանը, Արմեն Եղիազարի Պողոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը։

Որոշ տվյալների համաձայն՝ մյուս երեք վերադարձողներն են Եղիշ Հովհաննեսի Ասլանյանը, Ռոբերտ Հովիկի Գևորգյանը և Անդրանիկ Տիգրանի Մանուկյանը։ Վերադարձած գերիների անունները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հնդկական օվկիանոսի հյուսիսում խոցվել է Իսրայելին պատկանող նավ

Հաջորդ գրառումը

Անդերսենի հեքիաթները շարունակվում են. Դանիան կիսաեզրափակչում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025
Նորություններ

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025
Միջազգային

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025
Նորություններ

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
Հաջորդ գրառումը

Անդերսենի հեքիաթները շարունակվում են. Դանիան կիսաեզրափակչում է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բարերար Սամվել Կարապետյանի շուրջ Նիկոլ Փաշինյանի ուղիղ և անթաքույց պատվերով ծավալվող քաղաքական իրադարձությունները...

ԿարդալDetails

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական