Ադրբեջանի Միլլի մեջլիսն անընդունելի է համարում Եվրախորհրդարանի բանաձեւը.
Նշվել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 19-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստը նշանավորվել է Ադրբեջանի դեմ մեկ այլ բանաձեւի ընդունմամբ։
«Հասկանալու համար, թե որքան կողմնակալ է ընդունված բանաձեւը, բավական է նշել այն փաստը, որ մեր երկրի տարածքում մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող նախկին անջատական ռեժիմի ներկայացուցիչները և ահաբեկիչները այս փաստաթղթում ներկայացված են որպես «հայ ռազմագերիներ»։
Դիտարկումները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի, Հայաստանի և հայկական լոբբիի պատվերների անհապաղ կատարումն այսօր Եվրախորհրդարանի քաղաքական դեմքի բնորոշ գիծն է։ Արդյունքում, նման բանաձևերը լիովին բացահայտում են գաղտնի օրակարգերի և քաղաքական շահերի իրական բնույթը, որոնք նրանք փորձում են իրականացնել մեր երկրի դեմ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։