Չորեքշաբթի, Հուլիսի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաց նամակ՝ Միհրդատ Մադաթյանից. Դե ինչ, պարոն Փաշինյան, ահա և վերջ…

08/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դե ինչ, պրն Փաշինյան, ահա և վերջ, կարծես թե պատմությունն ավարտվում է։ Ընդ որում, ավարտվում է այնպես, ինչպես ժողովուրդն է ասում՝ 40 օրում (հիշենք հայտնի ասացվածքը գողի և բ*զի մասին), և ավարտվում է անխուսափելիորեն։ Այս պատմությունը կմնա Հայոց տարեգրության մեջ որպես ժողովրդական ամոթի, անարժանապատվության, խաբեության ու ազգային նվաստացման, հայրենադավության և հերոսների ոչնչացման դարաշրջան…

Ակնհայտ է, որ դուք դա բոլորից լավ եք հասկանում և վերջին շրջանում հանձնվել եք ձեր հիսթերիկ վախին. ամեն անկյունում դավադրություն եք տեսնում։ Ասեմ, որ ճիշտ եք անում, այո, այլևս Հայաստանում, ամեն անկյունում Ձեզ են հայհոյում։ Այլևս Հայաստանում բաժակ չի բարձրացվում առանց ձեր «ծնննողին» հիշելու և ձեր ընտանիք, պարսավանքի խոսքերով հիշատակելու։

Այո, դուք հասաք ձեր բաղձալի երազանքին՝ դուք այժմ նույնիսկ Հերոստրատոսից հայտնի եք, ով իր անունն անմահացնելու համար մ.թ.ա. 356 թ. այրեց աշխարհի 7 հրաշալիքներից մեկը՝ Եփեսոսի Արտեմիսի տաճարը։ Դուք փորձեցիք աշխարհից բնաջնջել աշխարհի ամենահին ազգերից մեկin, վերացնել հավատը՝ Քրիստոսին առաջինը ընդունած երկրում… ՉՍՏԱՑՎԵՑ, և ձեր պատմությունը մոտեցավ իր ավարտին։

Ես միշտ համոզված եմ եղել, որ ձեր գերեզմանը մի օր Մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման դառնալու է ՀԱՅԻ մաղձ թափելու վայր, ու հիմա ավելի քան երբեք, իրական եմ տեսնում այդ մոտալուտ ապագան։ Եվ ամենագեղեցիկը այն է, որ դուք ավարտվում եք՝ խեղդվելով ձեր իսկ վախերի մեջ։ Օրեցօր ձեր վախերից ձեր մակերիկամներում արտադրված ադրենալինը ներթափանցում է ձեր արյան մեջ՝ առաջացնելով ձեզ մոտ սրտխփոցներ, արյան ճնշման բարձրացում, քրտնարտադրություն, դող… և այդ վիճակն արդեն ձեզ մոտ մշտական է, ու համոզված եմ, որ ամեն ինչ կտայիք, միայն թե 10 րոպեով այն ձեզ հանգիստ թողներ։

Բայց ոչ, դա այլևս տեղի չի ունենա, ու դուք ձեր մնացած կյանքը, ու ես ցանկանում եմ, որ այն երկար տևի, կապրեք այդ վիճակում՝ վախով, տագնապով, ամեն վայրկյան սպասելով, որ հիմա ինչ-որ մեկը «թփերի տակից դուրս կգա», սարսափելով Սողոմոն Թեհլերյանի, կամ ավելի շուտ կամայական հայրենասեր հայի անունից նույնիսկ…

Ահա և վերջ, ընդ որում ուզեք դուք դա, թե ոչ։ Ձեզ թվում էր, որ աշխարհն անծայրածիր է, և երբ սկսում էիք ձեր ճանապարհը, կարծում էիք, որ հուզական է ու բարյացակամ։ Պարզվեց, որ բոլորովին էլ այդպես չէ. աշխարհը շատ փոքր է ու նեղ, ու բոլորովին չի ներում դավաճան ու ստոր մարդկանց։ Ու այսօր, երբ առօրեական է մտածել, թե ուր պետք է փախչեք, աշխարհի վրա գեթ մի կղզի չեք գտնում, որտեղ ձեզ անվտանգ կզգաք։ Ու չկա այդ աշխարհում գեթ մեկը, մի բարեկամ, ով ձեզ երաշխիքներ կտա… Ցավում եմ, բայց սա ձեր իրական արժեքն է… Դուք գնալու տեղ էլ չունեք և ձեր ֆիզիկական ընտրությունը շատ փոքր է՝ մնալ հայրենիքում ու պատասխանատվության ենթարկվել, կամ…

Ես շատ լավ եմ հասկանում ձեր այսօրվա վախի մթնոլորտ տարածելը՝ ապօրինի ու անհիմն ձերբակալություններն ու խուզարկությունները, ձեր մահապարտ-թիմակիցներին սրա-նրա վրա «ֆաս» հրահանգ տալը… Սակայն ասեմ, որ ձեր ստեղծած իրականության մեջ, ազատության մեջ շատ ավելի քիչ առաքինի մարդ կա (տոկոսային հարաբերակցությամբ), քան ազատազրկման վայրերում։ Ձեզ թվում է, որ ձերբակալելով Սրբազաններին… Սամվել Կարապետյանին… հիմա էլ շուտով Արթուր Սարգսյանին՝ երեկոյան գոնե մի ժամով ձեզ համակած քրիոնիկական վախի հոգեվիճակը մի փոքր կթուլանա… Բայց ոչ։

Հավաստացնում եմ ձեզ, որ այն ձեզ ուղեկցելու է այսուհետև միշտ՝ անողոք ու անկոտրում պատժելով ձեզ այն բոլոր մեղքերի համար, որոնք դուք գործել եք ձեզ հավատացող ՀԱՅԵՐԻ նկատմամբ, ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ նկատմամբ… Ու եթե դուք անձամբ առաջնորդեք ոսոխների հարձակումը Վեհարանի վրա ու անձամբ ձերբակալեք Վեհափառին, հավատացնում եմ ձեզ, որ ձեր պատմությունը, միևնույն է, ավարտվելու է և նույն այն պահին, երբ պիտի ավարտվեր, իսկ ձեր էությունը կրծող վախը, որը ի ծնե ձեզ ուղեկցում է, ոչ մի կաթիլ չի պակասելու։

Ես միշտ հավատացել եմ, որ «դժոխքը» վիճակ է, որը մարդն ապրում է իր կյանքի ընթացքում։ Իմ պատկերացրած դժոխքը Ռասկոլնիկովի կյանքն էր պառավին սպանելուց հետո։ Դուք հիմա արդեն այդ վիճակում եք։ Դա նկատվում է ձեր աչքերից, կատարած գործողություններից, դրած գլխարկից… Ու դա թաքցնելն անհնար է։

Ահա և վերջ, ու ինչքան էլ դուք հիմա չձերբակալեք, արագ նոր բանտեր չշինեք ու ոստիկանների աշխատավարձը չբարձրացնեք, շատ շուտով, դպրոցներում, Հայոց Եկեղեցու Պատմության դասերից մեկը անպայման նվիրված է լինելու ձեզ, որտեղ պատմվելու է թե ինչպես մի արժեք չունեցող մարդ խաբեությամբ եկավ իշխանության և փորձեց վերացնել Հայոց աշխարհը։ Ու անպայման մի գարնանային արևոտ օր, ԻՐԱՊԵՍ ԿՐԹՎՈՂ աշակերտները, ուսուցողական էքսկուրսիայով գալու են ձեր գերեզմանին՝ իրենց մաղձը թափելու, որպեսզի հասկանան, որ ՀԱՅ են։

Ժամանակին մի ավագ ընկեր ասել էր՝ «Եթե «դուխովը» գլխարկիդ չի գրած, այլ ճակատիդ, պիտի կարողանաս հասնել չափազանց լուրջ նպատակների»։ Ձեր «դուխը» միայն գլխարկին էր գրված, իսկ եթե դու կատու ես, ապա ինչքան ուզում ես վագրի դիմակ հագիր…

Ահա և վերջ պրն Փաշինյան, և կրկին մնացիք դուք երկուսով՝ դուք և ձեր վախերը… Այժմ արդեն ամբողջ աշխարհում՝ մեն-մենակ ձեր վախերի հետ։ Ես ամբողջ կյանքում ատել եմ վախկոտ մարդկանց, նրանցից ամեն ստորություն կարելի է ակնկալել։

Միհրդատ Մադաթյանից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընդդիմությունը պարտավոր է խաղալ առաջին համարով. իմպիչմենտի օրակարգը՝ առաջնահերթություն

Հաջորդ գրառումը

Ուսումնական պարապմունքի ընթացքում պայթյունից տուժել են զինծառայողներ. ՊՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

30/07/2025
Նորություններ

Սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան

30/07/2025
Նորություններ

470 մլն դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

30/07/2025
Նորություններ

Միջնորդություն ենք ներկայացրել, որ թույլ տան հրապարակել մեզ հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը. փաստաբան

30/07/2025
Հաջորդ գրառումը

Ուսումնական պարապմունքի ընթացքում պայթյունից տուժել են զինծառայողներ. ՊՆ

Արխիվ

Loading...
«Հուլիսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« ՀունիսիՕգոստոսի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

30/07/2025

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:...

ԿարդալDetails

Սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան

30/07/2025

470 մլն դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

30/07/2025

Միջնորդություն ենք ներկայացրել, որ թույլ տան հրապարակել մեզ հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը. փաստաբան

30/07/2025

Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

30/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական