Պարզ քաղաքական ռեպրեսիաներ, երբ ոստիկաններն ուղղակի ջարդում են ցուցարարներին, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գնահատմամբ՝ դրանք հանցավոր գործողություններ են ։
Նա առանձնացնում է ոստիկանների երկու գործողություն՝ ցուցարարներին ջարդել, հետո նրանց դեմ ցուցմունքներ տալ, թե իբր զանգվածային անկարգություններ են կատարել։ Այսօր ոստիկանները նախաքննական մարմինների համար վերածվել են հաստիքային վկաների։
Բացառապես ոտիկանների ցուցմունքների հիման վրա հունիսի 7-ի տվյալներով՝ 13 ձերբակալված և 8 կալանավորված անձ կա. տեղեկացնում է Azg.am-ը։
Մոտ 20 լրատվամիջոց է լուսաբանում հանրահավաքներն ու բողոքի երթերը, սակայն քննչական մարմինները չեն ուզում այդ տեսանյութերը հետազոտել։ Մեկ ոստիկանը 7 քրեական գործով վկա է։ Ոստիկանության բաժիններում ամեն ինչ հարթ է անցնում, բայց առանձնակի ակտիվ են բերետավորները։ Դեռ հարց է՝ նրանք իսկապե՞ս մասնագիտական որակներ ձեռք բերելու ճանապարհ անցել են. կասկած է հայտնում փաստաբանը։
Նրա գնահատմամբ՝ այն, ինչ մենք տեսնում ենք, բիրտ ուժով բերման ենթարկել ու պրոցես է, և եթե դրան գումարում ենք տարբեանշանների բացակայությունը, կասկած է առաջանում՝ արդյո՞ք այդ համազգեսների մեջ ոստիկաններ են։
2018 թվականի փողոցային պայքարի ժամանակ բերման է ենթարկվել 3300 մարդ, բայց ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության, անգամ միջին ծանրության վնասվածք հասցնելու դեպք չի եղել։




