Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բացահայտվել է ՄԱԿ-Ադրբեջան համաձայնագրի տեքստը Բաքվում կայանալիք կլիմայի գագաթնաժողովի համար․ Հարութ Սասունյան

23/10/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քանի որ նոյեմբերի 11-ին Բաքվում նախատեսված է անցկացնել ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովը (COP29), գնալով ավելի հստակ է դառնում, որ չպետք է Ադրբեջանին թույլ տրվեր հյուրընկալել նման հեղինակավոր հավաք։ Ի հավելումն Բաքվում էթնիկ զտումների և հայ բանտարկյալների անօրինական կալանավորման վերաբերյալ հայկական բողոքների՝ ամբողջ աշխարհում առարկություններ են առաջացել Բաքվում համաժողովի անցկացման վերաբերյալ՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ և շարունակական խախտումների պատճառով։

Հոկտեմբերի 10-ին Human Rights Watch կազմակերպությունը (HRW) հրապարակեց մի հոդված՝ «COP29-ը հյուրընկալող երկրի համաձայնագրում բացակայում է իրավունքների պաշտպանությունը. Ադրբեջանը պետք է երաշխավորի քաղաքացիական հասարակության մասնակիցների իրավունքները կլիմայի համաժողովում» վերնագրով: HRW-ն իր լուրջ մտահոգությունն է հայտնել Բաքվի կողմից համաժողովի հյուրընկալման կապակցությամբ։
HRW-ն ձեռք է բերել ՄԱԿ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրի պատճենը, որը չի հրապարակվել, չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի անդամները պնդել են, որ «հյուրընկակող երկրի համաձայնագրերը պետք է հասանելի լինեն հանրությանը և պետք է պահպանվի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային իրավունքը»:

HRW-ն հորդորել է ՄԱԿ-ին  «հրապարակային կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքների վերաբերյալ իր պարտավորությունները և նպաստել կլիմայի համաժողովին հարգելու մարդու իրավունքները»: Amnesty International-ը ևս նման պահանջ է ներկայացրել այս տարվա հուլիսին։ Կարևոր է, որ Համաձայնագիրը պաշտպանի ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այլև համաժողովի հազարավոր միջազգային մասնակիցների անվտանգությունն ու ապահովությունը։

Երբ ես սեղմեցի HRW-ի հոդվածում ներառված հղման վրա, գտա 20 էջանոց համաձայնագրի տեքստը, որը ստորագրվել է ՄԱԿ-ի և Ադրբեջանի կառավարության միջև 2024 թվականի օգոստոսին։ HRW-ն դժգոհել է, որ համաձայնագիրը «լի է զգալի թերություններով և անորոշություններով մասնակիցների իրավունքների պաշտպանության առումով»: Օրինակ, թեև համաձայնագրում ասվում է, որ համաժողովի մասնակիցները «կվայելեն անձեռնմխելիություն իրավական գործընթացից՝ բանավոր կամ գրավոր խոսքերի և իրենց կողմից կատարված ցանկացած գործողության համար», այն պահանջում է, որ նրանք «հարգեն Ադրբեջանի օրենքները և չմիջամտեն նրա «ներքին գործերին»»։

Ահա տորագրված համաձայնագրի կարևորագույն կետերը.

– Կառավարությունը [Ադրբեջանի] պարտավորվում է պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները, մարդու արժանապատվությունը և արժեքը, ինչպես նաև բոլոր մասնակիցների հավասար իրավունքները, որոնք մասնակցում են նախաժողովային հանդիպումներին/համաժողովներին/ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ժողովներին»։
– «Բաքվի օլիմպիական մարզադաշտի տարածքը, որտեղ պետք է անցկացվեն համաժողովը և նախընտրական հանդիպումները, ներառյալ դրանից անմիջապես դուրս գտնվող ցանկացած տարածք, կլինի Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության և ապահովության վարչության անմիջական վերահսկողության և հակակշռի ներքո….»:
– «Հյուրընկալող երկրի աջակցող և տեխնիկական անձնակազմը պետք է առաջնորդվի ամենաբարձր էթիկական և մասնագիտական չափանիշներով և ակնկալվում է, որ կվարվի ազնվությամբ ու հարգանքով: Կառավարությունը պետք է ապահովի, որ համապատասխան չափորոշիչները լիովին հասկանալի լինեն»:
– «Կառավարությունն իր ծախսերով պատասխանատվություն է կրում ոստիկանության այնպիսի պաշտպանության և անվտանգության համար, որը կարող է պահանջվել՝ ապահովելու…. Համաժողովի արդյունավետ աշխատանքը՝ առանց որևէ տեսակի միջամտության»:
– Համաժողովի տարածքի անվտանգության համար պատասխանատու է ՄԱԿ-ի անվտանգության և ապահովության վարչությունը․․․. Համաժողովի տարածքից դուրս անվտանգությունը Կառավարության պատասխանատվությունն է…. Անվտանգության նման անձնակազմը պետք է առաջնորդվի էթիկայի և մասնագիտության ամենաբարձր չափանիշներով և ակնկալվում է, որ կվարի ազնվությամբ և հարգանքով: Կառավարությունը պետք է ապահովի, որ համապատասխան չափորոշիչները լիովին հասկանալի լինեն:
– Բոլոր մասնակիցները «Ադրբեջանի Հանրապետության տարածքում օգտվելու են արտոնություններից և անձեռնմխելիությունից»՝ համաձայն ՄԱԿ-ի «Արտոնությունների և անձեռնմխելիության մասին կոնվենցիայի….»: Դիտորդ կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ անձինք…․ կվայելեն անձեռնմխելիություն իրավական գործընթացից՝ բանավոր կամ գրավոր խոսքերի և նրանց կողմից իրենց մասնակցության հետ կապված ցանկացած գործողության առնչությամբ»:
– Բոլոր մասնակիցներն «ունեն Ադրբեջանի Հանրապետություն մուտքի և ելքի իրավունք, և ոչ մի խոչընդոտ չպետք է դրվի նրանց անցման համար դեպի Համաժողովի տարածքներ և այնտեղից դուրս գալու համար»: Բացառություններ կարող են արվել միայն այն դեպքում, երբ կառավարությունը ՄԱԿ-ին ներկայացնի «օրենքի վրա հիմնված առարկություններ կոնկրետ անձի մուտքի վերաբերյալ։ Նման առարկությունները պետք է վերաբերվեն կոնկրետ քրեական, անվտանգության հարցերին, այլ ոչ թե ազգությանը, կրոնին, մասնագիտական կամ քաղաքական պատկանելությանը»:
– Համաժողովի տարածքները «պաշտպանված են…․ և դրանց մուտքը ենթակա է [ՄԱԿ-ի] քարտուղարության լիազորություններին և վերահսկողությանը: Այդ տարածքները պետք է անձեռնմխելի լինեն Համաժողովի ողջ ընթացքում»:
– «Սույն համաձայնագրով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող բոլոր մասնակիցները․․․․ պարտավոր են հարգել Ադրբեջանի Հանրապետությունում գործող օրենքներն ու կանոնակարգերը և պարտավոր են չմիջամտել նրա ներքին գործերին»։
– Բացի համաժողովի հյուրընկալման ծախսերի վճարումից, Ադրբեջանի կառավարությունը ՄԱԿ-ին կփոխհատուցի 5,811,800 դոլար՝ Համաժողովի պլանավորման, ՄԱԿ-ի անձնակազմի ավիատոմսերի և տեխնիկական ծառայությունների ծախսերի համար:
Համաձայնագրում վերջապես ասվում է, որ «Համաժողովի ավարտից հետո [ՄԱԿ-ի] քարտուղարությունը [ՄԱԿ-ի] Բյուրոյին զեկույց կներկայացնի սույն համաձայնագրի պայմանների կատարման վերաբերյալ, այդ թվում՝ քաղած դասերի և առկա մարտահրավերների»։

Համաժողովի ավարտին մենք կիմանանք, թե արդյոք Ադրբեջանը պահպանել է համաձայնագրի պայմանները, հատկապես մարդու իրավունքների հետ կապված, մասնավորապես, ոստիկանության կողմից համաժողովի ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների կողմից հանրային բողոքի ցույցերը ճնշելու հարցում:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական Հանձնաժողովի կանոնակարգը ԱԺ-ն 67 կողմ ձայնով վավերացրեց առաջին ընթերցմամբ

Հաջորդ գրառումը

Մենք երբեք սպիտակ դրոշ չենք բարձրացնի. «Հեզբոլլահ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով. Սամվել Կարապետյան

19/11/2025
Միջազգային

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

19/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների և թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

19/11/2025
Հաջորդ գրառումը

Մենք երբեք սպիտակ դրոշ չենք բարձրացնի. «Հեզբոլլահ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական