Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բարոնուհի Քոքսն աջակցում է արցախահայությանը նաև «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի միջոցով

10/04/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը։

–Պարո՛ն Ծուլիկյան, հայտնի է, որ Բարոնուհի Քերոլայն Քոքսը այս օրերին Հայաստանում է և այցելել է նաև «Թեքեյան կենտրոն» հիմնադրամ։ Ո՞րն է նրա այցի նպատակը, ի՞նչ ծրագրի շրջանակներում էր Բարոնուհին հյուրընկալվել Ձեզ։

-Նրա՝ Հայաստան այցելության նպատակները մեկից ավելի են, և ես այդքան կոմպետենտ չեմ բոլոր նպատակները լուսաբանելու։ Մոտավորապես գիտեմ, որ Բարոնուհի Քոքսը Հայաստան եկել է Ստեփանակերտի՝ իր անվան վերականգնողական կենտրոնը վերաբացելու կամ վերակառուցելու նպատակով։ Տնօրեն Վարդան Թադևոսյանի հետ մի քանի զրույցից մոտավորապես գիտեմ, որ Եղվարդի տարածաշրջանում հողատարածք են նվեր ստացել և մտադիր են հիմնարկեք կատարել։ Սա Բարոնուհու այցի նպատակներից մեկն է։

Նա բավական հաճախ է գալիս Հայաստան. վերջին անգամ այստեղ եղել է անցած տարի՝ արցախյան մեծ աղետից առաջ։ Բայց այդ ժամանակ Բարոնուհի Քոքսը չկարողացավ Արցախ մեկնել։

Ինչ վերաբերում է Բարոնուհու՝  «Թեքեյան կենտրոն» հիմնադրամ կատարած այցին, ապա  այցելության նպատակը հետևյալն էր` մենք  Բարոնուհի Քոքսի  հիմնադրամից՝ Humanitarian Aid Relief Trust կազմակերպությունից, մի քանի անգամ նվիրատվություններ ենք ստացել և արդեն բավականին խոր համագործակցություն ենք սկսել։ Այնպես որ, նա և իր պատվիրակությունն ընդհանուր ծանոթության նպատակով ցանկանում էին անպայման այցելել և ծանոթանալ, չնայած  որ Բարոնուհին 1999 թվականին՝ Թեքեյան կենտրոնի բացումից անմիջապես հետո, արդեն իսկ եղել էր այստեղ՝ բրիտանական թագավորական գանձերի ցուցահանդեսին ներկա լինելու առնչությամբ։

Սա, կարելի է ասել, նրա երկրորդ պաշտոնական այցն էր։ Ընդհանուր ուզում էինք մեր ծրագրերի, հետագա համագործակցության շուրջ խոսել։

–Մասնավորապես, ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, պարո՛ն Ծուլիկյան։

-44-օրյա պատերազմից ի վեր՝ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն իր գործունեությունը հիմնականում կենտրոնացրել է Արցախից բռնի տեղահանված մարդկանց վրա։ Նախկինում մենք զբաղվում էինք կրթական, մշակութային ծրագրերով, ունեինք Թեքեյան դպրոցների հետ ծրագրեր, բայց 2020 թվականից հետո հիմնական շեշտը դնում ենք միայն Արցախից տեղահանվածների վրա։ Արդեն տասնյակ հազարավոր կիլոգրամների հումանիտար օգնություն ենք բաժանել, կացարաններ ենք վերանորոգում, և այստեղ բավականին մեծ դեր ունի Բարոնուհի Քոքսի կազմակերպությունը։

Այսօր էլ 14 անուն ապրանք ենք ստացել, կշռում ենք, փաթեթավորում և բաշխում. շահառուները կգան հավանաբար չորեքշաբթիից հետո։

Անմիջական մեզ են գումարներ փոխանցում, և մենք էլ այդ միջոցներով, նաև այլ տեղերից նվիրատվություններից և մեր ֆոնդերից ծախսում ենք, միասին ծրագրեր ենք մշակում կամ առաջարկում ենք տարբեր ծրագրեր։ Իրենք մասնակցում են դրանց, մենք հաշվետվություններ ենք ուղարկում։

–Հատկապես ի՞նչ ծրագրեր կարող եք առանձնացնել։

-Ես Բարոնուհի Քոքսին և նրա պատվիրակությանը ներկայացրել եմ, որ ունենք երեք հիմնական ծրագիր՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ. կարճաժամկետ ծրագիրը դեռ շարունակվում է. այն վերաբերում է հումանիտար օգնություն և առաջին անհրաժեշտության ապրանքներ տրամադրելուն։ Ցավոք, այս ծրագիրը դեռ շարունակվելու միտում ունի, որովհետև միայն մեզ մոտ 2 հազարից ավելի արցախցի գրանցված ընտանիք կա։ Միջնաժամկետը ժամանակավոր կացարաններին վերաբերող ծրագիր է, որպեսզի հնարավորինս փորձենք տեղահանված արցախցիներին պահել Հայաստանում։ Երկարաժամկետ ծրագիրն էլ վերաբերում է հիմնական կացարաններին, աշխատանքին, վերապատրաստումներին, որպեսզի արցախցիները կայանան, հիմնավորվեն Հայաստանում։

–Պարո՛ն Ծուլիկյան, որքա՞ն գումար է տարեկան ստանում «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը Բարոնուհու հիմնադրամից։

-Այս պահի դրությամբ մշտական հոսքեր չկան, չեմ կարող ասել։ Երկու անգամ միանվագ հատկացումներ են եղել, իրենք էլ են նվիրատվություններ հավաքում։ Իրականում խոսքը շատ մեծ գումարների մասին չէ՝ մեր հատկացրած ընդհանուր գումարների՝ մոտավորապես մեկ երրորդի չափով։

–Փաստորեն, Բարոնուհի Քոքսի 44-օրյա պատերազմից հետո փորձում է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալել, օգնել բռնի տեղահանված արցախցիներին։

-Նա միշտ է ակտիվ եղել։ Անցած ուրբաթ մեզ մոտ կայացած հանդիպմանը Բարոնուհու 4 հոգանոց պատվիրակությունը ներկա եղավ մեր կազմակերպած ցուցահանդեսին։ Հադրութի մանկապատանեկան մշակույթի կենտրոնի սաների ցուցահանդեսն էր, բացի այդ՝ խմբագիր, ազատամարտիկ և լուսանկարիչ Զորի Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսն էր՝ Արցախի պատմաճարտարապետական նմուշների մասին։ Ցուցահանդեսը շատ մեծ ուշադրության արժանացավ, և տեղում հարց ծագեց, որ եթե մենք կարողանանք տեղեկություններ հավաքել ներկայացված հուշարձանների վտանգված լինելու կամ ադրբեջանցիների կողմից հիմնահատակ ոչնչացված լինելու մասին, դրանք փոխանցենք Բարոնուհի Քոքսին։ Նա ասաց, որ ելույթներ է ունենալու բրիտանական պառլամենտում և կբարձրացնի այս հարցը։

–Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի Բարոնուհին Արցախի հայաթափման, Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության առնչությամբ։ Հանդիպման ընթացքում իր տեսակետը բարձրաձայնե՞լ է։

-Բնականաբար դատապարտում է Ադրբեջանի վարքը, խոսում էր Արցախի նախկին կարգավիճակը վերականգնելու ուղիների մասին. այսքանը՝ առանց դետալների։ Շատ լուրջ քննարկում տեղի ունեցավ ներկա իրավիճակի՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գծերով։ Բայց մենք, որպես ոչ այդքան քաղաքականացված կառույց, չէինք կարող շատ խորանալ։ Պարզապես շատ անկեղծ զրույց ունեցանք։

–Պարո՛ն Ծուլիկյան, այս պահին Բարոնուհու հայաստանյան այցը շարունակվե՞ւմ է, թե նա արդեն մեկնել է։

-Նա դեռ այստեղ է, որովհետև հիմնարկեքի հետ կապված որոշակի աշխատանքներ կան։ Վստահ եմ՝ այլ հանդիպումներ ևս։

–Տեղեկություններ ունե՞ք՝ արդյոք ՀՀ կառավարությունում ընդունել են Բարոնուհուն, գործադիրն ի՞նչ դիրքորոշում և վերաբերմունք ունեն նրա նկատմամբ։

-Իմ տեղեկություններով՝ որոշ հանդիպումներ եղել են, բայց մանրամասնությունների չենք տիրապետում։

–Ընդհանուր առմամբ ի՞նչ տպավորություններով հեռացավ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամից Բարոնուհի Քոքսը։

-Նա և իր պատվիրակությունը շատ գոհ մնացին մեր աշխատանքից, բավական բարձր գնահատական տվեցին։ Մենք ներկայացրեցինք մեր գաղափարախոսական դիրքորոշումը, և  իրենք ամբողջությամբ կիսեցին այն։ Իսկ մեր դիրքորոշումն է պահպանել Արցախի պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը, Արցախի մշակութային խորհրդանիշները՝ ի հեճուկս բոլորի՝ թե՛ ներքին , թե՛ արտաքին ուժերի։ Այդ առիթով մենք մի քանի պոստերներ ենք պատրաստել, Սփյուռքի հայ երիտասարդությանը կոչ ենք ուղղել։ Բարոնուհին շատ ոգևորվեց այդ գաղափարից։

Մենք երիտասարդներին կոչ արեցինք պահպանել և փոխանցել Արցախի մշակութային ժառանգությունը՝ բարբառը, խոհանոցը, ավանդույթները և այլն։ Սա մեր գաղափարախոսական հիմքն է, որ որդեգրել է Թեքեյան մշակութային կենտրոնը, և այստեղ լրիվ համամիտ էինք Բարոնուհի Քոքսի հետ։

Իհարկե, կարող է այնպես պատահել, որ որոշումներ լինեն, որ այդ ամենը սկսեն արգելել՝ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես, դրա դեմ կսկսեն պայքարել, ինչը չի բացառվում (գուցե արդեն սկսել են), բայց մենք բավական հետևողական ենք այդ հարցում։

Վերջում մենք Բարոնուհուն Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի և մեր կողմից արծաթե հուշամեդալ և երկարամյա նվիրված աշխատանքի համար շնորհակալագիր հանձնեցինք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվի բանտերից բոլոր հայերի ազատ արձակումը սկսվում է Երևանում՝ ՄԵԿ հոգու հրահանգով կալանավորվածների ազատ արձակմամբ

Հաջորդ գրառումը

Եղանակը կտաքանա, բայց տեղումներ կլինեն

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հաջորդ գրառումը

Եղանակը կտաքանա, բայց տեղումներ կլինեն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական