Հիշեցնենք, որ պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։ Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ օգոստոսի 14-ին զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության, և առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայության համար։
Չափազանց կարևորում եմ, որ կարողանանք հետագա բարեփոխումների միջոցով հստակորեն կարգավորել և շատ ավելի ճիշտ տրամաբանությամբ կարգավորել այն հիմքերը, որոնց պարագայում անձինք պիտանի չեն լինի զինվորական ծառայության համար։ Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում այսօր այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մնաասյանը։
«Սա իմ դիրքորոշումն է, որն ի սկզբանե նաև հրապարակային եմ ներկայացրել։ Հիմա էլ չեմ փոխել դիրքորոշումս. կարծում եմ՝ նմանատիպ դեպքերում անձինք ընդհանրապես չպետք է զորակոչվեն զինվորական ծառայության։
Ես խնդիրը համակարգային եմ համարում և համարում եմ, որ նշված մարդիկ ընդհանրապես չպետք է զորակոչվեն զինվորական ծառայության, և իրավակարգավորումների դիտանկյունից ես, այո՛, խնդիր տեսնում եմ»,- ասաց Անահիտ Մանասյանը։
Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ՄԻՊ-ը նկատեց՝ եթե իրենց ակտիվ մասնակցությամբ տվյալ անձը չզորացրվեր, միանշանակ ՄԻՊ գրասենյակը միանշանակ խնդիր էր տեսնելու դրանում։
«Բայց այս պահին՝ այն կարգավորումների պայմաններում, որոնք Հայաստանում են առկա, արդեն զբաղվել անձանց մեղավորության հետ կապված հարցը բացահայտելով և պատճառական կապերը բացահայտելով՝ մենք չենք կարող, որովհետև չունենք այդ գործիքը։
Մենք այս խնդրի մասին հրապարակայնորեն ենք խոսել և խնդիրը քննարկման առարկա ենք դարձրել։ Գրավոր դիմել ենք տարբեր կառույցների»,- ասաց Անահիտ Մանասյանը։