«Մենք կողմ ենք երկու կողմերի ուղիղ բանակցություններին։ Կարծում ենք, որ ուղիղ բանակցությունները կարևոր են վերջնական տևական կարգավորման հասնելու համար, որը, մեր կարծիքով, հասանելի է, եթե երկու կողմերը կարողանան համաձայնության գալ։
Մենք աջակցում ենք, որ բանակցությունները տեղի ունենան՝ լինեն դրանք Վաշինգտոնում, ինչպես անցած ամիս, լինեն Բրյուսելում, ինչպես մի քանի շաբաթ առաջ, թե աշխարհի ցանկացած կետում: Կարևորն այն է, որ այս երկու կողմերը շարունակեն զրուցել միմյանց հետ», -Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։