Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակի թիկունքը շատ փխրուն է եղել՝ մինչև պատերազմը և պատերազմի ընթացքում. Օհանյան

20/02/2021
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լավ օրից չէ, որ այսօր հավաքվել ենք այստեղ, բայց նայելով մեր ժողովրդին, համոզվում եմ, որ կրկին զարթոնքը լինելու է Հայաստանում, կրկին ոտքի ենք կանգնելու և Արցախն ու Հայաստանը տանելու ենք առաջ։ Այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։ 

«1988թ այս օրերին համազգային շարժմամբ ձեռքբերված արժեքները, առաջընթացը, այսօրվա ապիկար իշխանությունը, ապազգային իշխանությունը՝ իրենց «գրագետ», «կառուցողական» ընկերների հետ պայմանավորված, մեր երկիրը տարան դեպի անկում։ Այն արժեքները, որոնք ձեռք էինք բերել այս 30 տարիների ընթացքում, բավարար էին, որ այս 30 տարվա պատմությունը կերտենք և գնանք դեպի առաջ, ստեղծենք մեր պետությունը և նրա համար անչափ կարևոր հայկական բանակը»,- նշեց Օհանյանը՝ հավելելով, որ ազատության տարիներին մեր գործունեությունը կառուցել ենք անկախության, ինքնիշխանության հայկական հզոր բանակի շուրջը, որն օրեցօր կատարելագործվել է և պարտությունը բանակի վրա գցելը ճիշտ չէ, բարոյական չէ։ Նրա խոսքով՝ այս պատերազմի ժամանակ բանակը մեն-մենակ հայտնվեց հակառակորդի հետ միասին, բանակը մնաց առանց թիկունքի։

«Հայ հրամանատարը, հայ զինվորականը, հայ զինվորը մարտի դաշտում հերոսաբար կռվել են, իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի, հայ ժողովրդի արժանապատվության համար»,- նշեց Օհանյանը՝ ընդգծելով, որ բանակի թիկունքը շատ փխրուն է եղել՝ մինչև պատերազմը և պատերազմի ընթացքում, որովհետև այս իշխանությունները բանակի նկատմամբ իրենց ռազմավարությունը կառուցել են ոչ թե ռազմավարական բարձր նշակետից, այլ՝ իջեցրել են ամենացածր, մինչև՝ վարտիքի մակարդակի։ Բացի դա՝ Օհանյանն ընդգծեց, որ հնի և նորի բաժանելով, բանակն էլ են բաժանել հնի և նորի։

Օհանյանը նաև անդրադարձավ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի ազատման հանգամանքներին՝ նշելով, որ անօրինական քայլ է կատարվել նրա նկատմամբ, որովհետև համապատասխան պայմանագրով և համապատասխան տարիների ծառայություն պետք է իրականացներ։

« Ինչպե՞ս հասկանալ, երբ այս իշխանությունների ղեկավարը հրավիրում և ԳՇ պետին ասում է՝ ես ուզում եմ ազատվել բոլոր հներից։ Ի՞նչ է նշանակում հին բանակում։ Նշանակում է՝ տարիքով անձնավորություն՝ համապատասխան գիտելիքներով, հմտություններով և ունակություններով, նշանակում է բարձր պաշտոնատար անձ, որն անցել է այդ ծառայողական աստիճանով և ավելի լավ է տիրապետում այսօրվա ռազմական թատերաբեմը, ավելի լայն աշխարհայացք ունի։ Հին նշանակում է բարձր կոչում, որ յուրաքանչյուր կոչման համար գիշեր-ցերեկ քրտինք, արյուն թափելով, չորս անգամ վիրավորվելով, ասում ես՝ ազատվիր, որովհետև դու հին ես։ Ինչ է նշանակում հին, նշանակում է՝ փորձված մարտական կարողությունների տեր։ Աֆղանստանով, Արցախյան առաջին պատերազմով, Ապրիլյան պատերազմով անցած անձին ազատել պաշտոնից և արդյունքը մենք տեսնում ենք՝ կառավարման մեջ թերություններ, թիկունքը բաց, ժողովրդին չենք կարողանում համախմբել»,- նշեց Օհանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրվա ամփոփում. ֆոտոշարք

Հաջորդ գրառումը

Տուն պահելը այլևս «отмазка» չէ․ Աշոտյանը՝ ոստիկաններին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
Հաջորդ գրառումը

Տուն պահելը այլևս «отмазка» չէ․ Աշոտյանը՝ ոստիկաններին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով Հայաստանի ողջ տարածքով արգելվում է հոգեորսությունը։ ՀՀ Լեզվի կոմիտեն «հոգեորսությունը»...

ԿարդալDetails

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական