Շաբաթ, Հունվարի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակը մեր մեծագույն հպարտությունն է, իսկ նրա մարտիկները՝ մեր հերոսները. Ավետիք Չալաբյան

28/01/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը թող ինքն ասի, թե իր որ գործողություններն են բերել նրան, որ ՀԱՊԿ-ում մեր դիրքերը խափանվել են։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր շնորհավորական ուղերձում կրկին  հիշատակել էր ՀԱՊԿ-ի մասին՝ նշելով, որ այդ կառույցը չի կատարել Հայաստանի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները։ Փաշինյանը նաև նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ չհամաձայնեն Հայաստանին սպառազինություն և ռազմական տեխնիկա վաճառել։

Ավետիք Չալաբյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը մեծ քանակությամբ ռազմական մատակարարումներ իրականացրեց դեպի Հայաստան, որոնք աստիճանաբար դադարեցին Փաշինյանի իշխանության գալուց հետո։

«Նիկոլ Փաշինյանը թող ինքն ասի, թե իր որ գործողություններն են բերել նրան, որ ՀԱՊԿ-ում մեր դիրքերը խափանվել են։ Օրինակ` թող հիշի՝ ինչպես է ինքը ձերբակալել և կալանավորել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովին, արդյոք նա ինքը չի՞ միտումնավոր փչացրել մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, հիմա էլ մեղադրում է ՀԱՊԿ-ին։ Ես ՀԱՊԿ-ի փաստաբանը չեմ, բայց ամեն ինչ երկու երես ունի, և Փաշինյանը թող անկեղծորեն ասի՝ իր որ գործողություններն են բերել նրան, որ մենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել ենք»,- ասաց Չալաբյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանը պետք է պատասխանի նաև այն հարցին, թե իր որ քայլերի արդյունքում 2022 թվականին ռազմական գործողություններ սկսվեցին, եթե մինչ այդ սեղանին կար խաղաղության պայմանագիր, որի շուրջ կար գլոբալ խաղացողների կոնսենսուս, ինչը հնարավորություն էր տալիս Արցախյան հարցը տանել խաղաղ կարգավորման ճանապարհով։

Ավետիք Չալաբյանը շեշտեց՝ բանակը մեր մեծագույն հպարտությունն է, իսկ նրա մարտիկները՝ մեր հերոսները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչու Ոսկետափի եկեղեցին զավթելու օպերացիան չեղարկեցին․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Այդ մարդիկ չեն տեղափոխվել Հայաստան, այդ մարդիկ տեղահանվել են՝ դրանով վերջին կնիքը դնելով Արցախի հայաթափման վրա. Չալաբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հովնան սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Նորություններ

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փորձ է արվում «սեփականացնել» Մայր Աթոռին և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող եկեղեցին, այս անգամ՝ ՊՆ֊ի միջոցով

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Խոսքը խորապես հակահայաստանյան, հակահայկական, հակաժողովրդական և հակապետական խունտայի մասին է. Արմեն Այվազյան

31/01/2026
Հաջորդ գրառումը

Այդ մարդիկ չեն տեղափոխվել Հայաստան, այդ մարդիկ տեղահանվել են՝ դրանով վերջին կնիքը դնելով Արցախի հայաթափման վրա. Չալաբյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական