Կարող է կնոջս անունով է, չգիտեմ, լրագրողների հետ զրույցում ասաց Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու շարժական գույք չի հայտարարագրել։
Արձագանքելով այն դիտարկմանը, որ ըստ հայտարարագրերի իր կինն ավելի հարուստ է, քան ինքը, Մհեր Գրիգորյանը ժպիտով նկատեց. «Բայց դա բնական չի՞․․․ միամիտ հարցեր եք տալիս»։
Լրագրողները նաև փոխվարչապետից հետաքրքրվեցին՝ քննարկվում է արդյոք ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարց։
Ի պատասխան՝ վերջինս նկատեց՝ այս փուլոմ ոչ։
Մյուս ճշտող հարցին՝ հեռանկար կա՞ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու, Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ հիմա շատ բարդ է նման գնահատական տալը:
«ԲՐԻԿՍ-ի շրջանակում կոնսոլիդացիայի շուրջ դեռևս այնքան քննարկումներ պետք է լինեն, որպեսզի մեզ համար հասկանալի լինի, թե դա ինչ պրոցես է, կլինի այդպիսի բան, թե չի լինի, հնարավաոր է, թե ոչ»:
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին ռուսական կողմը կարող է միայն մոնիտորինգ իրականացնել, որը կարող է լինել նաև հեռակա, Մհեր Գրիգորյանն ասաց. «Դա կախված է նպատակից՝ թե ինչու է դա արվում։ Դուք ձեզ այդ հարցը տվե՞լ եք»: